Jump to content

Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներածություն

սենի, իսպանականում' Դեմոֆիլոյի, ֆլամանդականում' Իոսի, թուրքականում' Համիզադեի բուլղարականում' Վակարելսկու41 ժողովածուները և ի վերջո անգլիական բանահյուսության մեջ չհաշված նախորդները, Արչըր Թեյլորի մեծարժեք հավաքածոն42, որն իր տեսակի մեջ մնում Հեդակի:

Ռուս բանագիտության մեջ հանելուկների նկատմամբ գիտական հետաքրքրությունն սկիզբ է առնում XIX դարի առաջին կեսերին, հատկապես, երբ լույս է տեսնում Սախարովի նշանավոր ժողովածուն: Այնուհետև ժողովրդական հանելուկների նկատմամբ ուշադրությունը գնալով մեծանում է և սկսվում է Ռուսաստանի տարբեր ծայրերից գրի առնվել ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական ու բելառուսական հանելուկներ և հրապարակվել առանձին ժողովածուներով: Բայց ռուս բանագիտության մեջ հանելուկների գիտական լիակատար և լավագույն ժողովածուն դառնում է XIX դարի երկրորդ կեսերին լույս տեսած Սադովնիկովի նշանավոր աշխատությունը, որն հետագայում երկու անգամ (1901 և 1960) արժանանում է վերահրատարակության: Սովետական Միության ժողովուրդներից մինչև այժմ հանելուկների գիտական համահավաք ժողովածուներ են հրատարակել լատիշները և ուկրաինացիները:

Հանելուկների կուտակված հսկայական նյութի հիման վրա համաշխարհային բանագիտության մեջ անցյալ դարի կեսերից ի վեր կատարվում են արժեքավոր հետազոտություններ: Հանելուկների առաջին նշանավոր ուսումնասիրությունը գերմանացի գիտնական Ֆրիդրիխի «Հանետւկների պատմությունն է, ուր փաաստակա՚ն հարուստ նյութերի հիման վրա շարադրված կ աշխարհի տարբեր ժողովուրդների բանահյուսության ու գրականության մեջ հանելուկների զարգացման ընդհանուր պատմությունը' վաղ պատմական ժամանակներից սկսած մինչև XIX դարը: Բնույթով ընդհանրական մի աշխատություն է դա, նվիրված հանելուկների բոլոր տեսակներին առհասարակ: Հանելուկների բանագիտական-բանասիրական ուսումնասիրություններն սկսվում են փոքր ինչ ուշ, XIX դարի Վերջին քառորդին, երբ հրապարակ են գալիս ժողովրդական հանելուկների տարբեր կողմերին ու հատկանիշներին նվիրված մեծ կամ փոքր հետազոտություններ: Դրանց մեջ առանձնապես աչքի է ընկնում գերմանացի նշանավոր բանագետ Ռոբերտ Պեչի մենագրական ուսումնասիրությունը49 նվիրված հանելուկների ոճաբանական առանձնահատկություններին: Ընթացիկ դարասկգբին համաշխարհային բանագիտության նշանավոր երևույթներից է դառնում ֆին հռչակավոր բանագետ Անտի-