Հայ ժողովրդական հանելուկներ
նելոլկներ տպագրած պարբերականներից արժանի են հիշատակության «Լուման» (1900, 1904) «Ծաղիկը» (Կ. Պոլիս, 1907) և «Հանդես ամսօրեալն» (1922, 1930), որոնց էջերում լույս են տեսնում էջմիածնից, Մաշից, Խարրերդից, Չահարմահալից Ա Ղարաբաղից գրառած երկու հարյուրի հասնող հանելուկներ:
Ժողովրդական բանահյուսության նյութերի գրանցումը նոր հիմքերի վրա է դրվում սովետական շրջանում, երբ Հայաստանում հիմնադրվում է գիտության և արվեստի ինստիտուտը: վերջինս իր կազմակերպման սաաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է դարձնում բանահյուսական նյութերի հավաքմանը, այդ նպատակով հանրապետության տարբեր շրջանները գործուղելով գիտական արշավախմբեր: Հետագայում' 30-ական թվականներին, երբ գիտության և արվեստի ինստիտուտին փոխարինում են նյութական կուլտուրայի պատմության, ապա կուլտուրայի պատմության ինստիտուտները, է՛լ ավելի է ծավալվում ու զարգանում բանահյուսական նյութերի գրառումը: Ավելի ուշ' պատմության և գրականության ինստիտուտի, ապա ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի համական ֆիլիալի գրականության և լեզվի ինստիտուտի, ինչպես նաև Հայկական գիտությունների ակադեմիա կազմակերպվելուց հետո Մ. ՍԼբեղյանի անվան գրականության և հետագայում հնագիտության և ազգագրության ինստիտուտների կոլեկտիվ ու անհատական գիտարշավները թե' Հայաստանի տարբեր շրջաններից և թե' նրա սահմաններից դուրս հավաքում են բանահյուսական մեծաքանակ ու բազմապիսի նյութեր:
Սովետական շրջանում գրառված բանահյուսական նյութերի մեջ զգալի տեղ են գրավում ժողովրդական հանելուկները, որոնք սկզբից իսկ արժանանում են տարեց ու երիտասարդ բանահավաքների (Գ. Աղազատյան, Գ. Թարվերդյան, Մ. Հակոբյան, Վ. Բդոյան, Մ. Բաթիկյան, 0. Եգանյան, Գր. Կարախանյան, 4. Սվազլյան) ուշադրությանը, որոնց գրառած հանելուկների ձեռագիր հավաքածուները բանահյուսական կարևոր արժեք են ներկայացնում:
Այսպիսով, շուրջ մեկ հարյուրամյակի ընթացքում հայ բանահավաքների ջանքերով գրառվում է և հրատարակվում հայ ժողովրդական հանելուկների մի պատկառելի ժառանգություն, որը Երկար ժամանակ մնում է տարբեր աղբյուրներում ցրված և չուսումնասիրված: 1956 թվականից հանելուկները դաոնում են գիտական հետազոտության առարկա, որի արդյունքն է 1960 թվականին հրատարակված տողերս գրողի «Հայ ժողովրդական հանելուկներ» ուսումնասիրությունը:
Այստեղ, մեկ հարյուրամյակի ընթացքում գրառած հայ ժողովրդական հանեւուկների տպագիր և անտիպ նյութի հիման վրա, հետազոտվում են հանելուկների ծագումը, պատմական զարգացումն ու ժանրային հատկանիշներն ընդհանրապես և հայկական հանելուկների թեմատիկ բովանդակությունն ու արվեստը՝ մասնավորապես: Հանելուկը դիտելով իբրև սիմվոլային-այլաբանական ստադիալ մտածողության գեղարվեստական յուրակերպ արտահայտություն, հանգամանորեն քննության են առնվում ժողովրդական հանելուկի հին, հիմնատիպ ու տարածված տեսակներից մեկի' հարցհանելուկի ժանրային հատկանիշները, հատկապես նրա երկու բաղադրիչների' ներքին բուն իմաստի և արտաքին փոխաբերական պատկերի, փոխադարձ կապի դրսևորման ձևերն ու եղանակները:
Հանելուկի, իբրև բանահյուսական ինքնատիպ վիպական ժանրի, ծագումնաբանական հատկանիշներն ու ձևաբանական տարրերը քննարկվում են մի կողմից գեղարվեստական մտածողության արտահայտություններ հանդիսացող բանահյուսական այլ ժանրերի փոխառնչության, իսկ մյուս կողմից հանելուկների հիմքը կազմող' առարկայական իրականության տարբեր կողմերի սերտ կապակցության մեջ: Ըստ այսմ, բացահայտվում են հանելուկների և բանահյուսական մյուս տեսակների (երգ, առած, հմայական աղոթք, հեքիաթ) փոխաղերսակցության տարբեր արտահայտությունները, որոնք մեկնաբանվում են թե' տվյալ ժանրերի ծագումնաբանական ընդհանրությամբ և թե' միևնույն