Առաջաբան
5. Կենդանական աշխարհ. սւ) Ընտանի կենդանիներ, բ) Վայրի կենդանիներ և սողուններ, գ) Թռչուններ, դ) Բզեզներ, միջատներ, որդեր:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔ
1. Մարդ: 2. Մարդու մամնի մասեր: 3. Հոգեկան երևույթներ: 4. Մահ և թաղում: 5. Ուտելիք և խմելիք: 6. Հագուստ-կապուստ: 7. Դրամ և զարդեր: 8. Տնտեսական օգտագործման իրեր և առարկաներ. ա) Գյուղատնտեսական գործիքներ, բ) Արհեստագործիքներ, գ) Տնային-կենցաղային գործիքներ, իրեր և աոարկաներ:
9. Շենքեր, կառույցներ, շինարարական առարկաներ: 10. Գիրք, թուղթ, գրենական պիտույքներ և երաժշտական գործիքներ: 11. Մեքենաներ և գործիքներ: 12. Զենքեր: 13. Հավատալիքներ, սրբավայրեր, եկեղեցական ծեսեր և առարկաներ: 14. Բիբլիական կերպարներ: 15. Այլ և այլք: 16. Բազմառարկա հանելուկներ:
Հավելված: «Այլ և այլք» բաժնում տեղադրել ենք այն հանելուկները, որոնց լուծման աոարկաները մեծ մասամբ լինելով վերացական հասկացություններ, չեն համապատասխանել վերոհիշյալ երկու առարկայական խմբերի բնույթին: «Բազմառարկա հանելուկներ» բաժնում ընդգրկվել են այն ստեղծագործությունները, որոնք ունեցել են միմյանց հետ չառնչվող լուծման մի քանի տարասեռ առարկաներ։ Երբ հանելուկը բազմառարկա է (այսինքն ունի մեկից ավելի լուծման առարկաներ), որոնք թեպետ տարասեռ, բայց իրենց արտաքին ու ներքին հանգամանքներով միմյանց են աղերսվում և ամբողջացնում տվյալ հանելուկային փոխաբերությունը, ապա դա տեղադրվել է առարկաների այն խմբում, որին վերաբերում է բազմակի առարկաներից գլխավորը: Այսպես օրինակ, վազի, խաղողի և գինու կամ վազի, խաղողի, գինու և օղու վերաբերյալ հանելուկները դրվել են «Այգի, ծառեր, մրգեր և պտուղներ» բաժնում՝ որթատունկից և խաղողից հետո, իսկ խնոցու, սարեկի, թանի և կարագի մասին ասվող հանելուկները՝ «Տնային-կենցաղային գործիքներ, իրեր և առարկաներ» բաժնում, խնոցուց հետո և ոչ թե, ինչպես նաև վերոհիշյալները՝ «ուտելիք և խմելիք» բաժնում: Կամ. ձիու և հեծյալի, կովի և կթվորի վերաբերյալ հանելուկները տեղադրվել են «Ընտանի կեդանիներ» բաժնի համապատասխան կենդանիների շարքում և ոչ թե «Մարդ» բաժնում, որին վերաբերում են հանելուկների լուծման երկրորդական առարկաները: