Jump to content

Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բնություն

  • 1Օա մեյ(մեկ) խավք մը կա իլանի (ավետա-
       բեր,
     Բանձրակտուց սիլանի (փայլուն).
     Կուտ կոլտե երկրի,
     Կէրթա թառի Բերկրի:
           Վան

բ Մե խավքըմ կա,

    Կուտ կուտի երկրի,
    Կերթա թառի Բերկրի:
          Վան
  • գ Կուտ կուտի կրերկրի,
   Կերթա կը թւմէփ Բերկրի:
         Վան
  • 11 Երկու օսկի լայլակ (արագիլ),
     Առավոտման զանգեր տվին, ընցան ծովու
        վրէն,
     Իրիկուն վերջացան:
              Կարճըկան
  • 12ա Զի (ինձ) ծառըմ կեր Հնդաց քաղաք,
     ճղիր թալեր (գցել) էր քաղքե-քաղաք,
     Համեն ճղին սինամոր խավք (սիրամարգ):
            Շատախ

р Մեյ ծառ մը կա Հնդա քաղաք,

    Ծամեր ձգե քաղքե-քաղաք,
    Ամեն ծամին ջուխտ մե ճրագ:
         Վան

գ Ձի զատըմ կա Հնդու քաղաք,

   ճղիր թալեր զմեն (ամեն) քաղաք,
   Համեն ճղեն մեկ֊մեկ ճրագ:
          Մոկս
  • 13 Մի կալ,
     Միջին մի ծառ.
     Ծառի գլխին օխտը օթախ,
     Օխտը օթախըմը օխտը ասեղ:
          Բորչալու
  • 14ա Ըստյաց չուր (մինչև) Վան,
     Վանա չուր Ոստան,
     Չաւոր (վրան) զարկի նստա դիվան (ատ¬
        յան):
           Վան
  • բ էստուց չուր Վան,
  Վաղն' Երևան,
  Ոսկի չադիր, մեջն ա դիվան:
  Վաղա բչա պատ
  • գ էտ ի՜նչ ի, որ'
   էրկեն չվան, թեղ (մինչև) Նախչվան.
   Ոսկե չադիր' մեջ կայնած դիվան:
   Դաբալապյազ

դ Ըստյուց չյում Վան,

  Վանա չյոմ Ոստան,
  Ոսկե գյուգյում (կուժ)' մեջն իլիվաՆ
    (զարդ):
         Վան
  • ե էստեղից մինչև Վան,
   Վանա մինչև Երևան'
   Քառասուն գոտի գործման (գործվող):
            Շիրակ-Լանջիկ
  • 15ա էտ ի՜նչ ի.
     Սարեն էկամ վազեվազ,
     Կոտիկս (գոտի) թռավ խազար գյսւզ:
            Դարաւագյազ
  • բ Պապեն եկավ վազեվազ,
   Լեզուն գցեց քառսուն գազ:
  • 16 Կերթա, կերթա' ճամթախ չկա,
    ճամբախ կերթա' թոզ չկա:
           Վան
  • 17 էն ի՜նչ մարդ է, իրեք ամիս սուգ է,
    Նե (ոչ) կըքնանա, նե կը պարկի.
    Մարդու չերևար:
           Չարսանջագ
  • 18 Մեր մինն օնինք.
    Իրիկունը տաւիը (գետին) կը մտնի,
    Ըռութանան (առավոտ) տյուս կը կյա:
               Ղարաբաղ
  • 19 Մեր տան քըմակին (ծետև) մի մեծ կըր-
        կենի (Խց):
  • 20 Բռնեմ բռնովս մե,
     Բաց թողնեմ' արար աշխարհովս մե:
     Աչաշկհրտ

21 Դգալ (գդալ) մը ներկ է.

    Աշխարհ կը ներկե:
           քարերդ

22 Ինքը կա.

    Շուքը (ստվեր) չկա:
   Ախալցխա