Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայ ժողովրդական հանելուկներ
Ինկը լվի մը չակ (չափ) ,
Կելլե գեշտա (գնալ) դեվի (ուղտ) մը
չակ:
Կրասնոդար—Մախոշ—Պոլյանա
|
|
525ա
Տիզ ու տիտիզ (նստել),
Կը ցանեմ կըխլան (մայիս) ամիս,
Կը ջոջանա քանց իս (ես):
Ալաշկերտ
|
|
բ
Ցանեցի դարձավ տիզ,
Տիզը' տիտիզ,
Պոչը քանց ինձ
|
|
:
526ա
Գլուխը ուտում են,
Կաշին հանում են,
Ջանդակը (մարմին) դեն են քցում:
Ալաշկերտ
|
|
բ
Մեյ բան մը կա,
Գլուխ ուտելու,
Մեջ վառելու,
Կաշին մանելու:
Վան
|
|
527ա
Չայիր չիման (մարգագետին),
Մե բոլուկ (խումբ) ոխչար չիմանի վրեն.
Վախտն եկավ հըմմեն պատռան:
Կոտայք—Գառնի
|
|
Մե սուրու (խումբ, երամակ) ձի՝ կանաչ
տեղ արածում են,
Գալում ա վախտը' պայթում են:
Կոտայք—Գառնի
|
|
528ա
Ցանում եմ՝ նոխուդ (սիսեռ) ա,
Կանաչում ա՝ փալուդ (խոզի կաղին) ա.
Թփոտում ա՝ թութ ա,
Բերքը տանձ ա, որ բացվում ա՝ ձուն ա:
Կոտայք—Գառնի
|
|
բ
Վարեցի սիսեռ, բուսավ ուռենի,
Տերըս ատամնավոր, պտուղը շագանակ:
|
|
Դ. ԾԱՂԻԿՆԵՐ ԵՎ ԶԱՆԱԶԱՆ ԲՈԻՅՍԵՐ
105—118 (№ 529—571)
529
Պուպուլ (վարդի կոկոն) նստե վեր աստին.
Փունջ մանուշակ վեր ճակտին:
|
|
Կարմիր հարսեր կանանչ աթոռներու վրա
փռված,
ճանկռտան կատուներ չորս քովերը
(կողմ) նստած:
նոր֊Նախիջևան
|
|
531
Թփի ճղներին նստած.
Կարմիր շորերով զարդարված:
|
|
532
Լազ է, լազ է, ատլաս է,
Մեջը պիվազ (սոխ) է:
Ալաշկերտ
|
|
533
էն ի՛նչն ա, ինչ.
Ուլանոց (ուլերի փարախ),
Ուլպտանոց,
Ուլանը եկան,
Կարմրակտուց:
Լոռի
|
|
534ա
Աթլըսե թաս,
Մեջ իլին (լի) մազ:
Թիմար—Կյուսնենց
|
|
բ
Լազ ու լազ,
Աթլազ ու ղումաշ (մետաքս),
Մեչ պոպոտիկ (ուռուցք),
Բոլորն է մազ:
Շիրակ
|
|
գ
էտ ի՞նչ ի, որ
Ատլազը լազի,
Երզը (եզր, ծայր) կողը մազի,
Մեչն էլ կուկլազ (կոկոն) ի:
Դարալագյազ
|
|
535
Կանանչիկ պտիկ (պուտ, կակաչ),
Մեջը կարմըրիկ:
Բարբերդ
|
|
Ինքը՝ կարմուր,
Սըերտը՝ սև:
Ղարաբաղ, Ախալցխա
|
|