Էջ:Artcakh history.pdf/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Ռուսաստանի տարբեր նահանգներից բերված գաղթականներով։

Հայերի համար պատուհաս էր դարձել ռուսների վերաբնակե­ցումը նոր գրաված տարածքներում։ Սկզբնական շրջանում փորձ էր կատարվում ստեղծել զինվորական բնակավայրեր, որը այնքան էլ արդյունավետ չէր։ Այնուհետև պետական խորհուրդը որոշեց ռուս աղանդավորներին՝ դուխոբորներին, իկոնոբորներին, մոլականներին բնակեցնել Ղարաբաղում։ Սակայն Ղարաբաղում ազատ հողատարածություններ չկային, ուստի ռուս աղանդավորներին հողով հնարավոր էր ապահովել միայն ի հաշիվ տեղական գյուղաբնակչության հողաբաժինների։

Ռուս գաղթականներին շահագրգռելու նպատակով կառավարությունը 26 տարով նրանց ազատում է հարկերից455։

Դիզակի, Վարանդայի և Ջրաբերդի սակավահող մի շարք գյու­ղերի հողատարածությունների հաշվին հիմնվեցին Նիկոլաևկա, Կարյագինո, Սկոբոլևկա, Լևոնարխ ռուսաբնակ գյուղերը։

ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ։ Քաղաքական խնդիրները լուծելուց հետո, ցարիզմը ձեռնամուխ եղավ նաև Այսրկովկասի տնտեսական յուրացմանը։ Ցարական կառավարու­թյունը ձգտում էր Այսրկովկասը դարձնել իր հումքային կցորդը և արտադրված ապրանքների իրացման շուկա։

Դրանհասնելու համար ցարական կառավարությունը իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք շատ թե քիչ սկսեցին աշխուժացնել տնտեսական կյանքը։ Առաջին հերթին անհրաժեշտ եղավ պարզել և ճշտել, թե ինչ եկամուտներ էր ստանում խանը Ղարաբաղից, որոնք հետագայում պետք է մտնեին պետական գանձարան։ Այդ նպատակով 1822-23թթ. երկրամասում անցկացվեց աշխարհագիր, ցուցակագրվեցին բոլոր բնակավայրերը, ընտանիքի անդամները, հավաքվելիք հնարավոր տուրքերի չափը456։

Նոր գրավված տարածքների տնտեսական հնարավորություննրը օգտագործելու համար 1836թ. ստեղծվեց «Կովկասյան արդյունաբերական ընկերություն»457։

1861թ. փետրվարի 19-ի կանոնադրությամբ Ռուսաստանում ճոր­տատիրական իրավունքի վերացումից հետո, 19-րդ դարի 60-70-ական թվականներին ցարական կառավարությունը կայսրության ծայրամասերում