Էջ:Artcakh history.pdf/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ննջեցյալի թաղման ծեսի հետ կամ ունեցել են պաշտամունքային այլ նշանակություն։ Պեղումները ցույց են տալիս, որ դամբարաններում ոչ միայն պահպանվում են հանգուցյալների կմախքներ, այլև նրանց կենցաղին, ռազմաքաղաքական կյանքին բնորոշ բազ­մաբնույթ առարկաներ։ Դրանք ուսումնասիրելով գերմանացի հնագետ Ռ.Վիրխովը եկել է հետևյալ եզրահանգման. «…սակավաթիվ պեղումներն անգամ ցույց են տալիս, որ Գուգարքից սկսած մինչև Թարթառ գետի դաշտը ապրած հին ազգերը մեկ մշակույթի ներկայացուցիչներ են»74։

Արցախի հնավայրերից հայտնաբերվել են ուլունքներ, մատանիներ, ապարանջաններ, ասեղներ, նետասլաքներ, դաշույններ, կավանոթներ, քարից, բրոնզից, ոսկրից պատրաստված աշխատանքի գործիքներ։

Դրանցից հիշատակության արժանի է եղջյուրից պատրաստված գորգագործի կտուտիչը։ Մատենագիտական տեղեկություննե­րի համաձայն՝ այն օգտագործվել է գործվածքեղենի արտադրության մեջ, հետագայում՝ նաև գորգագործության մեջ։ Վերոհիշյալ նյութերը այսօր պահպանվում են Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Արցախի հնագույն մշակույթի մեջ նշանակալից տեղ ունի բրոնզի, երկաթի դարաշրջանների խեցեղենը։ Ռելիեֆ գոտիներով, կենդանակերպ կանթերով, եռանկյունների մեջ ամփոփված բազմաշար զիգզագներով զարդարված, սև, խամրած փայլով և անփայլ կավանոթների զուգահեռները հայտնաբերվել են հայկական լեռնաշխարհի համաժանակյա հուշարձաններում։ Կիսաշրջանաձև կանթերով, կետածածկ սրածայր եռանկյուններով զարդարված ամենատար­բեր չափսերի պնակները, ակոսազարդ կճուճները, թասերը, թամբաձև սապատավոր կանթով, կանելուրազարդ սափորները պատրաստված են մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով և հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմելու կիրառական արվեստի այդ տեսակի զարգացման փուլերի ու բնորոշ հատկանիշների մասին։

Այստեղ պահպանված խեցեղենում հանդիպում են նաև ուրար­տական ու հելենիստական մշակույթին բնորոշ նախշազարդ սափորներ,