Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էդպես լե մացել է։ Լենին ասավ. աշխարհն էսպես չի մնա, էսօր ամպ է, էգուց պարզ արև։ Մինչի մենք ընկերություն չանենք զիրար, թագավոր լե մզի կմորթե, հարուստ լե մզի կճնշե, հող լե մզի չօգնի։ Մկրատ իրեն է, կտոր լե իրեն է։ Զուդր[9] ուղիղություն կասեմ, որ մինչի թուր հարուստի բերան չառնի, պարզ խոսք չի ասի։

«Ընկերներ համոզվեցին, ասին կազմակերպություն սարքենք։ Սարքին. Լենին ասավ, ընկերներ, ուժով կացեք, որ պիտի կռիվ տանք»։

«Էդ վախտ թագավոր մի հավատարիմ մարդ կունենա։ Կկանչի էդոր, կասի, որ երթա պտուտ գա երկիր, կուզեր իմանա, թե՝ ժողովուրդն ի՞նչ կասի չի ասի 10 թագավորից։ Էդ մարդ յոթ տարի ման կգա, վերջը կգա, թե՝ թագավոր, լավ խոսք քիչ իմացա։ Թագավոր թախտից կիջնի, թե ինչ տեսել ես, չես տեսել՝ զմմեն լե պատմի։

«Կասի՝ թագավոր, իմացած եղիր, որ էսպես տսվերկու տարեկան մի տղա, անուն Լենին, քեզ փորձանք կբերի։ Թագավոր վախուց հրաման է տուր, թե տսվերկու տարեկան Լենին քշեք աքսորյան…»։

Արևը թեքվում էր կարմիր ամպի ետևը, իբրև հոգնած հնձվոր, որ վրան է առնում թաղիքը։ Ճկում էին ծտերը, քարից քար թռչում, կարծես չէին ուզում, որ երեկո լինի։

Մուրոն ծուխը խոր քաշելով, շարունակեց.

20 — Քշեցին աքսորյան, էլի չխրատվավ։ Լենինի ախպեր որ իմացավ, թե պստի ախպեր աքսորյան է, ասավ. էլնիմ էրթամ ինչքան թագավոր կա մորթեմ։ Էդ խաբար լե շուտով հասուցին թագավորին, թագավոր էս անգամ կատաղավ, ոտքը գետին զարկավ, թե բռնեք բերեք, իդա մանչ վի՞ր է։

«Բռնին բերին։ Թագավորը հարցուց՝ ո՞վ ես, ասավ՝ Լենինի ախպերն եմ, ասավ՝ անունդ ի՞նչ է, ասավ՝ Ալեքսան։ Աս խոսք ասել էր, չէր ասել, թագավոր թուր հանեց զարկեց, արյունք ծով արեց։ Լենին իմացավ, ասավ. «Վա՜յ, իմ Ալեքսան…»։ Շատ արցունք թափեց