Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ահռելի թշվառության նկարագիրը Լենինականի մեծ աղետին... Տասնյակ գյուղեր վայրկյանի մը մեջ գետնի տակ անցան, շեն տներեն ափ մը հող անգամ չմնաց... Կըսեն թե սև ջրեր են ժայթքեր շատ մր տեղեր և լրացրել են աղետին ավերածությունը։ Ականատեսները կվկայեն, որ երկրաշարժի գիշերը Սոդոմ Գոմորի առասպելական պատկերը կհիշեցնե... Մազապուրծ բազմությունը սարսափահար կփախչի դեպի Պարսկաստան... Առայժմ օգնության և ոչ մի նշույլ»։

— Լսեցի՞ր, Երվանդ... Սուրեն փախանք, հուրի մեջ ընկանք... Ա՛ս է մեր ճակատագիրը։ Կտոր մը հաց կվաստկենք, հանգիստ կուտենք։ Ալ մեղի ո՛չ տուն մնաց, ոչ հայրենիք։

Այս բառերը Էքմեքճյանը հառաչելով ասաց և փափուկ բազմոցի մեջ ընկղմելով, շարունակեց իր խոսքը․

Քանի մը սենթ վաստկած ունիս, ան ալ երթաս, ձեռքեդ կառնեն, քեզի ալ ով գիտե ո՞ր քյոշեն այսօր աքսոր ղրկեն։ Ժամանակը գեշ է, Ե՛րվանդ։ Անտեղ կարգ–կանոն ըլլա նե, ի՞նչ կա... Կերթաս աչքովդ ավերակները կտեսնես նորեն կուգաս, սրտի հովություն է։ Օր ցերեկով մարդ կկողոպտեն։ Սապես երթաս նե, քեղի բուրժույ կըսեն, ծակը կխոթեն։ Երվանդը դժվարացավ պատասխան գտնելու։ Եվ հազիվ կմկմաց․

— Չեմ ուզե աշխատի։ Քուն չունիմ, դադար չունիմ։ Աչքես անդին չեն երթա...

— Կհասկնամ, Երվանդ… Այդպես չե՞ղավ մեզ հետ… Ի՞նչ ընենք, ճակատագիր է։ Դիմանանք պիտի, օր մըն ալ հելբեթ բախտը մեր դռանը կչոքե... Գնա՛, գնա գործիդ։ Թե շաբաթականնդ գոհ չես, ըսե՛, ես խնայողը չեմ…

— Չէ, էդոր բան չեմ ասե...

Ու քիչ կանգնելուց հետո՛ գլխիկոր դուրս եկավ…

<nowiki>***/nowiki>

Այդ օրից մի ամիս չանցած Մաքսուտ Էքմեքճյանը խրատներ էր տալիս, թե ինչպես Երվանդն իրեն պիտի պահի ճանապարհին։ Նրա գնալն արդեն որոշված էր։ Երվանդը մի