Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որքան էլ պարզ լինեն ձևերը, որոնցով առասպելները և հեքիաթները դառնում են առակներ, հայ գրականության մեջ այդ ձևերն իբրև կիրառող առայժմ մենք ճանաչում ենք Վարդանին, և հենց նրա այլաբանությունները կարող են համարվել հայերի դրական այդ սեռի լավագույն օրինակները։ Հետևաբար, առակներր, որոնք Վարդանի ժողովածուների հիմնական շերտն են կազմում, ամբողջովին և հավիտյան կմնան կապված Վարդանի անվան, թեկուզ նրանցից մեկի կամ երկուսի վրա ուրիշ, ավելի հին հեղինակներ ունենան որևէ իրավունք»։

Մեզ այստեղ չի զբաղեցնում այն խնդիրը, թե Վարդանին վերագրված մոտ չորս հարյուր առակներից և մանրավեպերից քանիսն են Վարդանի բուն գործը և քանիսը հավելված են հետագայում, ինչպես և չենք զբաղվի առհասարակ առակների նշանակության քննությամբ։ Բոլոր առակագիրներից և պատմիչներից առաջ առակը հորինել և պատմել է ինքը Ժողովուրդը, և այդ տեսակետից երկրորդական նշանակություն ունի առակագրի անձնավորության խննդիրը։

Վարդան Այգեցու նշանակությունը մեծ է ամենից առաջ իբրև առակներ ժողովող և առակները մեկնության հետ միասին ճաշակով և վարպետությամբ ամբողջացնող հեղինակ։ Ահա Այգեցին կամենում է խարազանել ցանկասեր մարմինը և վեր հանել հոգին, իբրև մարդու բուն էություն: Կձանձրանար ունկնդիրը, եթե նա Ավետարանից մի նախադասություն բնաբան ընդունելով, հյուսեր քարոզը։ Այգեցին դրա փոխարեն գործ է ածում պարզ զրույցի ձևը, ինչպես կյանք տեսած մի ծերունի կխրատեր որդուն, և ասում է. «Եզը մի լծիր էշի հետ. եզը որոճող է և էշը՝ ոչ։ Այդպես հոգին անջատ է մարմնից, որովհետև հոգին իմաստուն է և մարմինը ցանկասեր»:


Բերենք մի այլ օրինակ Վարդանի առակախառն քարոզներից. «Մի մարդ ուներ չորս էշ, երեքը' երիտասարդ և ուժով և մեկը պառավ և վատուժ։ Եվ տերը երեքին չէր բեռնում, այլ խնամում էր և դարմանում. իսկ պառավ էշին ծանր էր բեռնում և ընկավ պառավ էշը և այլևս չկարողացավ տանել ծանր բեռ:Այսպես մարդս չորս ժամանակ ունի՝ տղայություն,