Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուրս մի անի և քեզնից մի՝ հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ»։


Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով։


ԴՐԱԽՏ ԵՎ ԴԵՎՋՈԻԿ ՄԱՐԴ


Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր։ Եվ շատ հոգնեց մարդը և, բեռը վայր դնելով, սկսեց բամբասել Ադամին և Եվային, թե ինչո՞ւ նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից։ Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց.«Եթե քեզ դրախտ տանեմ, դու կհամբերե՞ս»։ Եվ գեղջուկն ասաց. «Ե՞րբ լինի այդ»։ Եվ հանկարծ քուն իջավ նրա վրա, և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ։ Եվ ապա տեսավ, որ դրախտի մեգ մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց. «Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը»։ Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել։ Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակին և ասաց. «Այլևս չեմ խոսի»։ Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ։ Եվ չհամբերեց և ասաց. «Ո՜վ անխելքներ, թեթևացեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել»։ Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել և հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ, և նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եղ, և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չէր շարժվում։ Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց. «Ո ՜վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք»։


Եվ զարթնելով գեղջուկ մարդն ասաց. «Լավ է ես իմ աղը շալակեմ»։ Եվ բարձրացավ դժվար սարով։