Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նկարագրեցեք ձեր գյուղի հողատեր և կուլակ տնտեսությունների վախճանը: Հողաբաժանաթյան ժամանակ նրանցից վերցրած հողն ո՞ւմ է՝ հատկացվում: — Իրենց կորցրած իրավունքները ետ քերելու համար ի՜նչ միջոցների են դիմում նրանք, հիշեցեք ձեր գյուղի փորձից:

«Թանգին» ևս Բակունցի երկերի այն խմբից է, որոնք նվիրված են 1920-ական' թվականների հայ գյուղի զորբաների կամ կուլակների պատկերմանը: Դա հիշյալ թվականներին հայ գրականության արևելյան հատվածում հաճախ արծարծվող հարցերից էր, և Բակունցը պատշաճն է մատուցել։ Նույն խմբի մյուս երկերից են «Զորբան» (տե՜ս այս հրատ. 1-ին հատորը) և «Ծատուն տղան», այդ խմբին բովանդակությամբ մոտ են նաև «Արաբաջի Զաքին», « Աբգարենց Իվանի դատը» և ուրիշներ։

էջ 73, տող 31. խան ու սարդար—խան էին կոչվում մոնղոլ- թաթարական տիրակալները, ավելի ուշ պարսից տեղական իշխանները, հողատերերը: Սարդար կոչվում էին պարսկական տիրապետության ժամանակ (նախքան 1828 թ.) պարսից շահի կողմից նշանակվող կուսակալները, հատկապես Երևանի խանությունում։ Նշանակում է նաև պարսից զորավար։ Դաոնալ խան ու սարդար նշանակում է լինել արտոնյալ, ունևոր և այլն.


ԳԱԼՈՒՍՏԻ ՎԻԿՀ

     (էջ 78)

Առաջին անգամ տպագրվել է 1926 թ. առանձին գրքույկով (19 էջ)' «Գյուղացու գրադարան» մատենաշարի ներքո (№ 26, 29)։ Դա Բակունցի հրապարակած առաջին գիրքն է։ Հաջորդ տարիներին հատվածաբար տպագրվել է հետևյալ դասագրքերում, (Հայերեն ի աշխատանքի գիրք, հասակավոր կիսագր. դպր. և ինքնազարգ, համար» (կազմ Մ. Գասպարյան), Ե., 1928, «Կարմիր արև» 7֊րդ տարի (կազմ.' Հ. Սուրխաթյան) Ե., 1928, «Խորհրդային գյուղ։ Աշխ. գիրք գյուղական հանրակրթ. համար», Ե., 1929, «Կարմիր արև. Ուսման 5֊րդ տարի» (կազմ.' Ա. Բակունց), Ե., 1930, «Նոր կյանք։ 3֊րդ՛ տարի, Հյուսիս. Կովկասի, Ղրիմի և Ուկրաինայի դպր. համար» (կազմ. Ա. Տեր-Հարությունյան, Ե., իՀաքարյան), Մոսկվա, 1930։ Ապա տեղ է գտել 1964 թ. երկհատորյակի առաջին հատորում։ Բնագրային աղբյուրի արժեք ունեն պատմվածքի առաջին հրապարակում ը և Ա. Բակունցի կազմած «Կարմիր արևում» տպագրվածը: Վերջինը,սակայն բավական կրճատ է, ամբողջությամբ Հանված են 4֊րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ մասերը, 5֊րդ մասից երկու հատված, և պատմվածքի 13 մասերը վեր են ածվել 3-ի: Կան վրիպակներ։ Հեղինակային գեղարվեստական մշակում չկա. եղած շատ մասնավոր փոփոխություններն անկարևոր են։ Այսպես, էջ 82, տող 12. գրքույկի բնագրում՝ նետ, դասագրքում' ետ, էջ 82, տող 13. գրքույկի բնագրում' յուր, դասագրքում' իր, երկու տեղ էջ 83, տող 15, էջ 91, տող 14. գրքույկում' ասեց, դասագրքում' ասաց, էջ 90, տող 15. գրքույկում' համարել, դասագրքում' համրել:

Այժմ տպագրվում է ըստ 1926 թ. բնագրի, միայն որոշ կետադրական ճշտումներ մուծված են դասագրքային բնագրի համաձայն: Բակունցը, «Գալուստի վիկը» դնելով իր կազմած «Կարմիր արև» դասագրքի մեջ, Վերջում աշակերտների համար կցել է հետևյալ հարցերը.