Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տողեր 2, 5, էջ 116, տող 20) Հեղնար մորքուր է, ըստ այդմ ուղղել ենք՝ Հեղնար մորքուրը:

Չենք ուղղել բարբառից եկող մի քանի անճիշտ ձևեր, անհամաձայնություններ, ինչպես, էջ 111, տող 13. վար ընկավ, էջ 111, տողեր 17—18. աչքիս ընկավ նակատիդ կննիոները, էջ 113, տող 32. ասես ավազի հատիկներ էր թափվում:

Նամակի ձև առած այս ստեղծագործության գլխավոր հերոսի' Ավան ամու, անունը հանդիպում է նաև Բակունցի այլ երկերում' «Կարմրաքար», «Մինա բիբին» և «Կարմրա- յարի» Ավան ամին իր տարերքի մեջ է, դեռ հնի ավանդները մի կերպ պահպանող գյուղում։ Այստեղ նա հայ նահապետականության բնորոշ ներկայացուցիչն ու գաղափարախոսն է, իհարկե, խառնվածքի ու բնավորության ուրույն գծերով, որոշակի աշխարհընկալմամբ, շատ գործուն, ավյունով։ «Մինա բիբին» պատմվածքում Ավան ամին արդեն բավական ծեր է. գյուղում կնոջ հետ մենակ են մնացել, նրանց այցելում է քաղաքում բնակվող և «տաս տարուց ավելի» գյուղում չեղած որդին կնոջ ու դստեր հետ։«Հին տանը» նամակ֊պատկերում Ավան ամին բոլորովին գառամյալ է։ «Շատ ես ծե֊ րացել, Ավան ամի։ Եթե եղդ այդքան պառավեր, լուծը վիզը մաշեր, ատամները թափվեին ու էլ չկարողանար չոր հարդը որոճալ, իհարկե, ձեռքիդ դանակով կմորթեիր պառավ եզան...»,— գրում է Ակսելը' հատուկ շեշտելով հայ նահապետականության դատապարտվածությունը։

«Հին տան» Ավան ամին էլ է «Կարմրաքարի» հերոսի պես նահապետականության գաղափարախոս («Որքան նահապետական ես, Ավան ամի. ինչպես չծիծաղել խոսքիդ վրա, թե այն օրից, երբ հացը կշեռքի վրա դրին, աշխարհքից վերացավ լիությունն ու բարին», «քաղաքն առաջ էլ քեզ համար չարիքի որջ էր», «Դու գիտես, թե գյուղը ամուր պատվանդան է»)։ Արտաքինով «Հին տան» Ավան ամին բավական նման է «Մինա բի¬ բիի» հերոսին, տարիքով էլ նրան ավելի մոտ է։

Այսպես, երեք տարրեր երկերում, ըստ երևույթին, առկա է միևնույն հերոսը' երեք Ժանակամիջոցներում, և խորհրդանշում է նահապետականության վերջին երեք շրջանները։ «Կարմրաքարում» արդեն խախտված են նահապետական գյուղի հիմքերը, բայց Ավան ամին դեռ եռանդով կռվում է Հիբանների, Մ կրտումների ու եփրեմների դրամապաշտության ու խարդախամտության, ինչպես և Արզումանների քաղաքասիրության ու գյուղը լքելու տրամադրությունների դեմ։ «Մինա բիբիում» Ավան ամին մնալով նախկինը ցավ ի սրտի հարմարվել է իրողությանը' գյուղում չքված մնալուն և հին գյուղի արմատական փոփոխմանը, թեև կինը' Մինա բիբին փոքր հույս ուներ թոոանր հավատացյալ ու գյուղական ամոթխած աղջիկ դարձնելու (այդ հույսն ի դերև է ելնում)։ «Հին տանը» պատկերում այլևս հույսի որևէ նշույլ չկա։ Զառամյալ Ավան ամին մենակ է, ոչ միայն գավակներն են լքել նրան, այլև կինը («Լավ է, որ նանին մեռել է ոլ չի տեսել մեր ցաք ու ցրիվ լինելը»)։ Այս երկը հայ նահապետականության դամբանականն է։ Թեև, անպայման, սրտացավությամբ թափանցված, իբր հեշտ ասված խոսքերի տակ հեղինակի ապրած ներքին ցավով լի։ Սկսելը շատ շատերից լավ դիտեր, որ պատմության ընթացքով ասպարեզից անհետանում էր հայոց դարավոր Մթնաձորը Ավան ամիներով, Մինա բիբիներով, որոնց նկատմամբ, սակայն, սրտագին նվիրում ուներ այդ նույն Ակսելր։