Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մթնում կերոնը կտուրից կտուր էր ոստոստում, ասես քամու բերանն ընկած հրդեհվող թուփ էր, Տեր Նորընծայի տան առաջ երևաց մի ուրիշ ջահակիր, ձիու վրա նստած։ Քահանան վերևից ձայն տվավ.

- Անտո՜ն... Օրհնյալ, էս ի՞նչ փորձանք հասավ ժողովրդի գլխին...

- Բան չկա, տերտեր... Դու ապահով կաց։ Կես սհաթ չի քաշիլ բանդը կշինեն... էնտեղից եմ գալիս,— ասաց յափնջու մեջ կոլոլված պամոշնիկ Անտոնը, որ պտտվում էր գյուղի փողոցներում, 10 օգնության հասնողներին շտապեցնում և մտրակի կոթով փակ դարպասները ծեծում։

Եվ շտապում էին՝ որը բահով, որը քլունդով, չուխայի մի թևը փողոցում հագնելով, մեծ մասը ոտաբոբիկ, ոմանք յափնջիներով։ Դուրս եկողներից մեկը լապտեր էր առել, մյուսը, շտապելուց՝ սև նավթով լիքը թաղարը։ Վազում էին ինչպես խրտնած նախիր, նույնիսկ հասակավոր մարդիկ էին ցատկում, ճղփոցով ընկնում փողոցով հոսող պղտոր ջրի մեջ, հենվում բահի կոթին։ Ոչ մի ձայն, ոչ մի խոսակցություն։ Ջահերի լույսի տակ փայլում էին բահերն ու քլունգները։ Պամոշնիկ Անտոնը 20 կանգնել էր եկեղեցու մոտ և ջահը բռնած լույս էր անում նրանց, որոնք խավարի միջից, զանազան մութ ու նեղլիկ փողոցներից, բահերը զրնգացնելով դուրս էին ելնում․ մի վայրկյան երևում ջահի լույսով և ապա շտապում դեպի վեր։ Կարծես կալանատնից փախչող բանտարկյալների բազմություն էր․ որ գնում էր անխոս, զրնգացնելով ծանր շղթաները։

Դարբնի առաջին կանչին Եգորը դեպի բահը վազեց, բայց մայրը կախ ընկավ թևից։ Ու կայծակը լուսավորեց։ Եգորը կայծակի լույսի տակ տեսավ մոր սպիտակ դեմքը, ձեռքը թու- լացավ։ Դարպասի դուռը ծեծեցին։

30 - Եգո՜ր,- լսվեց ջաղացպանի ձայնը: Եգորը վազեց դարպասի մոտ։- Ձեր էն կոթը կարճ բահը տուր... Մերը ջաղացումն եմ թողել...- Եգորի փոխարեն մայրը մեկնեց բահը։

- Աչքդ մեր հայաթին էլ պահի... հրես ետ եմ գալու, գնամ ջաղացը...

Գզիրն էլ չէր կանգնում։ Կես ժամում համարյա ամբողջ գյուղն էր հավաքվել, և այդ բազմությունը մրջյունի պես աշխատում էր