Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայելուց հետո ասաց.- կասես պարզում է, հը՞ ... Ջրիկի գլխին հրեն աստղ է երևում։

Տեր Նորընծան ձեռքը մեկնեց տեղացող կաթիլներին։

- Բարակում է..․- ասաց։ Փողոցով բարձրաձայն խոսալով անցան մի քանի հոգի։

- Ունա՜ն,- կանչեց Ավան ամին, ձայնից ճանաչելով,- ինչ արի՜ք... Պրծա՞ք...

- Աչքն էլ չհանեցի՞նք,- պատասխանեց մի երիտասարդ։

- Պրծանք, համա մերն էլ մեզ հասավ... Երկար տախտում 10 մի երկու օրավար գարի ունեմ, հիմա սրբել է տարել,- տխուր ասաց Ունանը։

- Էհ, ես էլ գնամ, տերտեր...

Փողոցում երբեմն երևում էին առվի բանդից վերադարձող խմբեր։ Կերոններում բոցը ծուլ էր լինում, լուսավորում թրջված ու ցեխոտված մարդկանց, բահերը փայլում էին և ապա հանգչում։

Տեր Նորընծան թիկնել էր պատշգամբի սյունին և դիտում էր գյուղի զանազան ծայրերում դողդողալով շարժվող կրակները։ Նա հանգստացած շունչ քաշեց, նույնիսկ ժպտաց, ինչպես 20 կժպտար գերդաստանի պապը, հարյուրամյա ծերունին, մահից առաջ թոռների բազմությանը նայելուց։

- Ահե՜, մեր տերը հրեն զարթուն է հլա,- լսեց մի ձայն։

- Հմի հալևորը սրտաճաք է եղել։ Վախեցել է որ... - և շարունակությունը չլսվեց։ Քամու հակառակ հոսանքը հետ շպրտեց գյուղացու խոսքերը, և քահանան չիմացավ, թե ինչ ասացին։ Մի րոպե հետո մթնում մեկը քա′հ-քա′հ ծիծաղեց։ Տեր Նորընծան փշաքաղվեց, սեղմվեց սյունին։ Այդ ծիծաղն էլ, ինչպես և այն բառերը, որ քամին հետ շպրտեց, պղտորեցին նրա մտքերի խաղաղությունը, և հին հարցը անբաժան ստվերի պես նորից եկավ։

Երբ Տեր Նորընծան միտք էր անում գյուղի առօրյայի մասին, մտքով կտրում էր անցած ճանապարհը և տքնում իմանալու, թե ուր պիտի հասնի իր ծուխը այն ժամանակ, երբ ինքը թաղված կլինի եկեղեցու պատի տակ, սառը քրտինքը պատում էր նրան, սիրտն ասես պոկվում էր, ընկնում ու տեղը