Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չոլախը բղավեց, որ ինքը թալանի չի եկել, բայց փլվող տան աղմուկը խլացրեց նրա ձայնը։ Նա կաղեկաղ իջավ դեպի Թեմուրի այգին։ Նոր տունկերի բողբոջները սևացել, ուռել էին։ Մի տեղ բացվել էին առաջին մուգ֊կանաչ տերևները։ Պատից քար էր ընկել. երևի անցել էին պատի վրայով։ Չոլախը պատի քարերը բարձրացրեց, դրեց տեղը։

Ու հոգնած նստեց պատի տակ։ Արևը ջերմացնում էր քարերը։ Բանջարի ծիլերը աղվամազի նման սպիտակին էին տալիս։ Կարմիր բողոճները խռնվել էին քարերի տակ։ Նրանք 10 զուգավորվում էին. ծանրած էգերը տաք ավազի մեջ թաղվում էին և շարում սպիտակ ձվերը։ Քարի արանքից մի խլեզ գլուխը հանեց, շարժեց լեզուն և համոզվելով, որ վտանգ չկա, պառկեց քարե անկողնու վրա։

Զեյթայի իրարանցման աղմուկը հասնում էր նրան։ Պարուչիկ Կրասիլնիկովը մի քանի սպաների հետ եկել էր։ Նրանց միացել էին Անդրսակի Կոլյան, կամիսար Տիգրանը և մի քանիսները, որոնք, սեփական ձիեր ունեին, ձիեր, որոնք միշտ կերել էին ուրիշի քրտինքի գարին, ինչպես տերերն՝ ուրիշի վաստակը։ Պորտաբույծ այդ մարդիկ թղթի վրա հիշատակվում 20 էին զանազան պաշտոններում, սակայն մեծ մասը թրև էր գալիս սպաների հետ և կազմում էր, ինչպես Կոլյան էր անվանել, «ոսկե կամպանիա», որի թագուհին Իվան բեյի աղջիկն էր։

Այդ «ոսկե կամպանիային» մի քանի հոգի միացել էին «ինտերեսի» համար։ Նրանք կռիվ չէին տեսել, եկել էին տեսնելու «ահեղ պատերազմ»։ Սակայն գյուղ մտնելու առաջին ժամից հիասթափվեցին և չտեսան թշնամուց գերված բանակներ, թնդանոթներ, դիակի կույտեր։ Սպանվել էր միայն մեկը և այն էլ ավարի Ժամանակ։ Սպանել էր ոչ թե թշնամու գնդակը, այլ պատից ընկած քարը։ Մի քանիսն էլ նույն եղանակով ջարդել 30 էին թևերը։ Մեկի ոտքն էր վնասվել. հորի բերանի սալ քարը ճեղքել էր թաթը։ Իսկ թշնամին չէր թողել ոչ մի դիակ, ոչ մի վիրավոր։ Եթե ունեցել էին սպանվածներ, կամ տարել էին դիակը, կամ հողին հանձնել։

Եկել էր պարուչիկը, և բերնեբերան տարածվել էր նրա հրամանը՝ ոչ ոքի առանց խուզարկության գյուղից բաց չթողնելու։ Գյուղի զանազան ճանապարհներին արդեն հսկում էին