Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պուղանը նրան գլխով արեց։ Շինականը կապոցը շալակից իջեցրեց։ Տների հետևով նրանք հասան Թեմուրի պարտեզը։

- Դի՜ր տափին...- Ու թռավ ցանկապատից, ցախերը հանեց, ծածկեց բեռը։

- Պուղան, ախր մեշոկը ի՜մն էր,- տրտնջաց Շինականը։

- Հետով,- խեղդված ասաց Չոլախը,- թող հանդարտվի հետով։

Շինականը չոր ցախերի մի կույտ ավելացրեց վրան, ապա 10 քար շարեց, որ քամին չցրեր ցախերի կույտը։ Ու բաժանվեցին․ Շինականը դեպի գյուղը, Պուղանը՝ Կաղնուտի ձորը։

3

Մարցա ջուրը Զեյթայի տակովն է անցնում։ Բարակ առուներ են, որոնք ջրում են գյուղի բոստաններն ու չիմանները, ապա աստիճանաբար միախառնվում, միանում Զեյթայի ձորով եկող ջրին և Կարմրաքարին չհասած՝ անունն ու գույնը փոխում, մտնում Կարմրաքարի հանդերը, իբրև Մարցա ջուր։

Չոլախը ջրի ափով իջնում էր ինքն իր մտքի հետ։ Ինչպես ալիքն ալիքին հրում էր ու չէր հասնում, այնպես էլ նրա մտքերը 20 վազում էին, մեկը չլրացած, մյուսն էր ծնվում։ Այդ խեղճ մարդը մտածում էր լսածի և տեսածի մասին։ Կարծես այդ օրը Զեյթայում մնացել էր մի ուրիշ Չոլախ և նրա փոխարեն վերադառնում էր ծանր խոհերով մարդը, որ ելք է փնտրում, հազար դուռ է բախում ու ելքը չի գտնում։

Նա հիշում էր գյուղի խաղաղ առօրյան, ապա պղտորվելը։ Առաջ փլվեց մի պատնեշ, մի վարար ջուր մտավ պարզ ծովը։ Պղտորվեց ջուրը, հետո ուրիշը, երրորդը։ Չտեսնված մարդիկ երևացին։ Ո՞ւր գնաց Թեմուրը։ Նա ծանր էր լսում․ երևի կրակոցները չի լսել։ Եվ ավելի լավ․ խաղա՜ղ, անվրդով կմեռնի։ 30 Իսկ ինչո՞ւ նա պիտի մեռնի տաք հարթավայրում և ոչ թե հայրենի տանը։

Նրա ուշադրությունը գրավեցին վերևից լսվող մի քանի ձայներ։ Վերևի ճանապարհն էր։ Երևում էին ձիերի և ձիավորների