Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց «տղան», որ երեսունի մոտ տղամարդ է և արդեն համարվում է կանդիդատ «հավերժական շտուդենտի», չի սպասում ծնողների օրհնության, այլ անհամբեր է դորմեզին և հին սպասավորին, որպեսզի օձիքն ազատի նպարավաճառներից, որոնք երկյուղելով, բայց այնուամենայնիվ «պարոն ուսանողին» հիշեցնում են նրա պարտքը. ուր որ է պիտի հայտնվի սպասավորը և երկու շաբաթ «տղան» պիտի լսի այն դողդոջ ձայնը, որ նրան հիշեցնում է հայրենիքը և մանկությունը։ Այդ ձայնը նրան պիտի պատմի այն ամենը, ինչ որ տանը պատահել է և որի մասին նրան չէին գրել, որովհետև իշխանը, ավելի 10 ճիշտ սենեկապետը` իշխանի անունից տարին երեք նամակ էր ուղարկում, երեք շնորհավորումն` Քրիստոսի ծննդյան, որդու անվանակոչության և դարձյալ Քրիստոսի հարության տոնի։

Աստվածաբանության ապագա բակալավրը երկու շաբաթ լսում էր այն մասին, որ Տուբո շունը իսպառ կուրացել է, և այլևս որսի չեն տանում, որ անցյալ ձմեռ իշխանուհու տաղավարում գայլերը հոշոտել են Մենտորի քուռակը, և դրա համար էլ իշխանուհին այլևս չի գնում տաղավար, որ այժմ հայրը ապրում է այն փոքրիկ սենյակում, ուր մի ժամանակ ապրում էր m-lle Annette-ն, որ… Բայց մի՞թե հնարավոր է 20 կրկնել այն բոլորը, ինչ պատմում էր ծերունի և շատախոս սպասավորը երբեմնի տղային, որին նա հանձնել էր հոր ուղարկած տարեկան ռոճիկը և մոր ծածուկ նվերը, և երիտասարդն արդեն վճարել էր իր բոլոր պարտքերը և նույնիսկ ֆրաու Ֆոգելզանգն էր ստացել իր բաժինը, պարոն աստվածաբանից՝ հարցնելով նրա ծնողների առողջությունը, նաև թե չեն ուղարկել լորենու մեղր, որ այնքան սիրում է ֆրաու Ֆոգելզանգը,- արդեն ամբողջ քաղաքում հայտնի էր դորմեզի գալուստը, և ծերունի սպասավորը հրեա կոշկակարի մոտ էր տարել «տղայի» մաշված կոշիկները և նրանից ծածուկ 20 հարցրել էր իր պարոնի մասին, թե արդյոք նա չունի մի հարսնացու, արդյոք դեպք չի՞ եղել, որ կոշկակարը նրա պարոնի պատվերով պատրաստի նաև կանացի կոշիկներ։ Եվ ստացել էր նույն պատասխանը, ինչ որ անցյալ տարի. «Պարոն ուսանողը բարքով առաքինի է, խոհեմ և չի պատահել այդպիսի դեպք, այլ պատահել է, որ ինքը կարկատել է նրա