Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկուսի դիրքը, ինչպես և սենյակի խառնիխուռն իրերը հիշեցնում էին ռազմադաշտը, որտեղ Իվան Բոնդարչուկը կարծես խփվել էր մեջքից և միանգամից սառել, իսկ նրա թիկնապահը գրկել էր փշրված ոտքը և արդեն ավանդում էր վերջին շունչը։

Դպրոցի բակում արթուն էր միայն մի մարդ՝ ոմն Հովհաննես, որ յուրաքանչյուր ամիս «մի մանեթ արծաթը ստացա» նախադասության դիմաց դրոշմում էր բութ մատը։ Նա լվացել էր դասարանների հատակը, հոլանդական վառարանները և հորի մեջ դատարկում էր արտաքնոցի աղբի սայլակները, 10 որոնք Երևանում նշանավոր նորամուծություն էին և իբրև այդպիսին՝ ծաղրի առարկա։

Հանդարտ էր նաև ներքևի ֆլիգելում։ Սենյակներից մեկում, որի պատուհանները նայում էին դեպի չինարին,- այդ ժամին մի մարդ գորգի վրա չորեքթաթ գնում էր։ Մարդը հանել էր սյուրտուկը և շտիբլետները։ Նրա մեջքին, ինչպես ձիու վրա, նստած էր կապուտաչյա մի երեխա՝ սպիտակ և կլոր երեսով։ Երեխան քաշում էր մետաքսե ղեյթանը, որ սանձի նման հագցրել էր հոր գլխին և միաժամանակ հոր երկար ծխամորճով խփում էր «ձիուն», որ պտույտ էր անում, 20 երբեմն մեջքը ցնցում, որից երեխան զվարթ ծիծաղում էր։ Ներսի սենյակից լսվում էր կանացի ձայն և օրորոցի թրխկոց։ Մայրը կռացել էր օրորոցի վրա, օրորում էր և երգում։

Այդ մարդը արքունի դպրոցի տեսչի պաշտոնակատար Խրիստաֆոր Արտեմիչ Աբովյանովն էր, Խաչատուր Աբովյանը, իսկ երգող մայրը՝ նրա կինը՝ էմիլիա Լոոզե-Աբովյան։

«Ձին» գլուխը դարձրեց դեպի լոյդ քարտեզները, որ ծածկում էին սենյակի մի պատը, երբ զգաց, որ հեծվորն այլևս չի քաշում սանձը։ Երեխան նույնիսկ փորձեց իջնել։ Հայրը գլուխը բարձրացրեց։ Դռան մոտ կանգնել էր Միրզամը. կանգնել 30 էր և բարի ժպիտով նայում էր այդ անմեղ տեսարանին։

- Միրզա ամի,- և նա վազեց դեպի դուռը։ Ներսի սենյակից կինը գլուխը դուրս հանեց, աչքերով բարևեց, ապա փակեց դուռը, որպեսզի աղմուկ չլսվի։

Տիկին էմիլիան արևելցիներին չէր սիրում։ Նրանք բոլորը բարձրախոս էին և չունեին հանդարտ ու խուլ ձայն, ինչպես