Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի բնակիչներն իրենց գյուղի ճանապարհի մասին այսպես էին ասում.

- Մեր շենի ճանապարհը կարգին ճանապարհ է... մինչև անգամ բեռնած էշն էլ կանցնի։

Գորիսը կենտրոն էր՝ վարչական, ռազմական և տնտեսական կենտրոն մի լայնածավալ գավառի, որ ամենաընդարձակն էր Անդրկովկասում և տարածվում էր Սևանա լճի հարավային լեռներից մինչև Արաքս։ Լեռնաշղթաներով և խոր ձորերով կտրտված այդ աշխարհում ապրում էին այլացեղ և 10 այլադավան ժողովուրդներ՝ նստակյաց և վաչկատուն, խաշնարած և հողագործ և այնպիսի ժողովուրդ, որ ոչ հողագործ էր և ոչ խաշնարած, այլ անտառաբնակ էր, և ոչ ոք նրանց մասին ստույգ բան չգիտեր, և նույնիսկ ասում էին, որ նրանք առանձին ազգ են՝ այրում են և երկրպագում են բարձր ծառերի և իբր թե մութ ծմակներում նրանք շրջում են առանց զգեստի։

Այդ ընդարձակ գավառը՝ Զանգեզուրը լեռնաշղթաներով և խոր ձորերով բաժանված էր բազմաթիվ մահալների։ Իրենք՝ մահալները բաժանվում էին իրարից անջատ մանր 20 գյուղախմբերի և հաճախ կարելի էր լսել այսպիսի խոսք.

- Մինչ սարի սեռը մեր երկիրն է, էն երեսը Աղվանու երկիրն է։- Նույն գյուղացիներն իրենց գյուղին «հայրենիք» կամ «երկիր» էին ասում, հարևան գյուղին՝ «օտար երկիր կամ «ղարիբ տեղ»։

Շհարի Տախտի բնակիչները գրավել էին այդ ամեն «երկիրները»,- ինչպես մի իրական պետություն զենքի ուժով գրավում է իսկական երկրներ։ Մահաքները և գյուղերը՝ մինչև վերջին բնակավայրը, որ նույնիսկ գյուղ չէր հաշվում, այլ ձմեռանոց,- այդ ամբողջ երկրներն իրար մեջ բաժանել էին 30 Գորիսի վաճառականները և չինովնիկ մեծամեծերը։ Բաժանել էին կռվով, և ուժեղին բաժին էր ընկել ամենից հարուստ Մահալը։ Այսպես՝ Միրումովները հնուց անտի տիրում էին Մինքենդի բոլոր գյուղերին,- այն լեռնային մահաքները, որոնք այժմ կազմում են Քյուրդիստանի հյուսիսային մասը։ Բայանդուրից մինչև Շոթանան սեփական ժառանգությունն էր