Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տո′ւր, պարտք տուր, չա′րմեխիր, էնպես մեխիր, որ հուր հավիտյան դռանդ կլանչի։

Եվ մեխում էին, շղթայում էին ծանր շղթաներով, և որոնք սարերում ազատ վրնջացել էին, նրանք դառնում էին բեռան ձի։ Հետզհետե ուռչում էին սանադի դավթարները և դաբզի մյուջրիները, այն փոքրիկ սնդուկները, որոնց մեջ հազար մուրհակ և հազար անուն կար։

Պատմում են, որ Ֆրանգուլով Բադալ ապերը մի անգամ նստած, բաց ու խուփ էր անում աջ բուռը։

10 - Ապեր, էդ ի՞նչ ես անում,- հարցնում է որդին։

- Ա՜յ որդի, նայում եմ բռիս և փառք եմ տալիս աստծուն, թե էս ահագին մահալը ո՞նց եմ պահում բռիս մեջ․․․

Ջամբա Ծատուրը՝ հռչակավոր վաշխառուն, երբ բաց էր անում մյուջրին, մուրհակների դարսը զսպանակի նման վեր էր թռչում։

- Կարդա՜,- ասում էր որդուն։ Եվ որդին առնում էր առաջին մուրհակը․

- Վեր առիմ և պարտ եմ քառասունվեց մանեթ․․․ էյվազ Խըդր օղլի...

20 - էդ չի,- ընդհատում էր հայրը։

- Վեր առիմ․․․ Հիսուն մին մանեթ․․․ Գիչունց Տանիել․․․

- է′դ չի

- Վեր առիմ․․․ Մեհտի Ղուլի Իմամվերդի։

- Թիվը քանի՞ է,- հարցնում էր Ջամբա Ծատուրը։

- Հուլիսի 25-ը։

- Էսօր 16-ը չի՞։

- 15-ն է։

- Էդ մեկը հանի.․․ ասում են Մեհտի Ղուլի Իմամվերդին երկու լավ մատակ ունի,- և այդ մուրհակը հանում էին։

30 - Կարդա′,- և շարունակում էր ընթերցումն, ինչպես միալար Ժամերգություն։

Կային այնպիսի առևտրականներ, որոնք իրենց մահալում միահեծան տեր էին, բառիս լրիվ իմաստով։ Նրանք դատ էին անում, եղբայրը եղբորից բաժանում էին, խառնվում էին ամուսնության գործերի, կալանավորում էին, ծեծում և արյան