Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


1

1920 թ. հունվար ամիսը Զանգեզուրում։

Խավարի մեջ էկրանի ետևից լսվում է ձյունամրրիկի ոռնոց, ձիերի դոփյուն՝ սառույցի վրա, զենքերի աղմուկ, ինչ-որ բացականչություններ, վրնջոց, ապա մի բամբ ձայն որոտում է.

— Ողջույն Սյունյաց քաջերին...

Դարձյալ խավարի մեջ խուլ և երեք անգամ հնչում է արձագանքը՝ ուռռա, ապա հնչում է զինվորական նվագախումբը, 10 որը չի երևում։ Նվագախումբը մղկտալով նվագում է «Բայբուրտի մարշը»

— Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ...

Բացվում է էկրանը։

Տողաշար՝ երկու կարգի կանգնել են Սյունիքի «Հետևակ վաշտերը»․ առաջինները ռեգուլյար բանակի տեսք ունեն, իսկ նրանց ետև կանգնել են «ինքնապաշտպանության խմբերը», գյուղացի երիտասարդներ, ոմանք տրեխներով, ոմանք մորթե փափախներով։ Նրանց ետև՝ երրորդ շարքի վրա կանգնել են ձիավոր խմբերը՝ Կուռոյի, Ներսեսի, սիսիանցիների, - այն 20 խմբերը, որոնք մեծ մասամբ գումարված էին դաշնակցական տղերքից։

Խորքից, զինվորների շարքերի միջով, գալիս են՝ «Սպարապետը» և բրիտանական միսիայի մայոր Նիբբոնը, գնդապետ Կուռոն և մայորի ադյուտանտը, Գեդեոն վարժապետը և մայորի հայ թարգմանը, ապա «Լեռնահայաստանի» հրամանատարության շտաբի 2-3 սպաներ, ամենից վերջը՝ Բոչկա-Զախարը, Զախար Յոլյանը, որը թեև «մինիստր» է, բայց հաստամարմին լինելու պատճառով հետ է մնում շտաբի սպաներից։

30 Նրանք ընդունում են զորահանդեսը։

Զինվորները լուռ են։ Նրանց դեմքերը մռայլ են, սառը և նույնիսկ դաժան։ Կարծես շարքերը քարացել են։

— Ողջույն Սյունյաց սպարապետին,— բղավում է Բոչկա Զախարը կանացի ձայնով, որ անբնական է նրա հաստ մարմնի համար։