- Ընկեր պետ, այ, սա էր․․․
Մակիչը նայում է նրան։ Գզիրը՝ նիհար, ահից խելքը կորցրած, դողդողում է և միևնույն ժամանակ աղերսում է թողություն։
- Թող կորչի գնա,- ասում է Մակիչը։ Կոմունարներից մեկը նրան բոթելով հրում է, բայց այդ րոպեին ներս է մտնում Պուղանը և երկու հոգի։ Նրանք թևերին փաթաթել են հեռախոսալարերը։ Լարերը շպրտում են մեջտեղ, և Պուղանը քրտինքը սրբելով ասում է․
10 - Դե, թող հիմա խոսեն։
- Ուռա,- թնդում է քարանձավը։
8
Խավարի մեջ խուլ զանգահարություն։ «Հավարի» զանգեր են։ Հետզհետե ուժեղանում է և հանկարծ կտրվում։
Երեք գլուխ՝ «սպարապետը», գնդապետ Կուռոն և Գեդեոն վարժապետը։
Ներս է մտնում պարուչիկ Ամիրջանովը՝ ետևից գյուղից փախած խմբապետը։
- Լարերը կտրված են․․․ 2-րդ ճակատը չի 20 պատասխանում․․․
Գեդեոն վարժապետը շտկում է ակնոցները։ Նա՝
- Ապստամբությո՞ւն․․․ Հայ գյուղը ապստամբի՞ իր կառավարության դեմ․․․
- Ոչինչ չկա սարսափելի․․․- ասում է «սպարապետը»,- վաղը Ժամը 12-ին վերջացրեք այդ անկարգությունը․․․
Գնդապետը նայում է պարուչիկ Ամիրջանովին։ Վերջինս պատվի է առնում՝ նշան համաձայնության, և նրա հետ հեռանում է խմբապետը, որ բերել է ապստամբության լուրը։
Խավարի մեջ պարզ լսելի զանգահարություն։
30 Մակիչը նայում է Ժամացույցին։
- Լուսանում է, Պուղան.․․- Մակիչն ակնարկում է, որ գնալու ժամանակն է։
Պուղանը դուրս է գնում, նրա հետ՝ մի տասնյակ...