Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զրույցներ կազմակերպել և, վերջապես, հետաքրքրվել և աչքով տեսնել այն բոլոր հաջողությունները, որ մենք ունենք մեր փորձադաշտերում, ցուցադրական հողամասերում և այլն։

Ազգաբնակչության մեջ ագրոնոմիական գիտելիքներ տարածելու համար որոշումն առաջադրում է գյուղական դպրոցներում էլ ավելի ուշք դարձնել գյուղատնտեսական առարկաների, գյուղական ուսուցիչներին վերապատրաստության ենթարկել, գյուղի երիտասարդության և ակտիվի համար կազմակերպել դասընթացներ, գյուղացիների համար տպել և տարածել էժանագին բրոշյուրներ՝ կոլեկտիվների կազմակերպման և ագրոնոմիական հարցերի մասին։

Ինչպես պիտի կիրառվի որոշումը

Շատերը կարծում են, թե բերքի բարձրացման մասին եղած որոշումը միայն այս տարվա գարնանացանին է վերաբերում, որից հետո որոշումն իր ուժը կորցնում է։

Այդպես մտածողները կա՛մ չեն հասկացել որոշումը և կա՛մ թե թշնամի են մեր գյուղատնտեսության բարձրացման գործին, ուրեմն և՝ այն քաղաքականության, որ տանում է խորհրդային իշխանությունը։

Բերքի բարձրացման որոշումը քանի գնա, այնքան ավելի գործնական ձևեր է ընդունելու: Հենց այդ որոշման մեջ ասված է, որ առաջիկա հինգ տարում որոշման միայն մի մասն է կատարվելու:

Բայց ամենակարևորը որոշման մեջ հենց այն է, որ այս տարվանից այն բոլոր միջոցները, որոնք պարզ են և կիրառելու հնարավորությունը կա, դառնում են պարտադիր։

Համայնքի հասարակ մեծամասնության որոշմամբ և շրջգործկոմի հաստատությամբ՝ գյուղը իրավունք ունի որոշում հանի աղբը դաշտ տանելու, սերմացուն զտելու, արտի քարերը հավաքելու, միջնակները ոչնչացնելու և նման պարզ միջոցների մասին:

Խորհուրդների շրջանային համագումարները պիտի առանձին ուշադրություն դարձնեն, թե գյուղխորհուրդները և նրանց գյուղատնտեսական սեկցիաները ինչքա՞ն ճիշտ են տարել դասակարգային գիծը գյուղում և ի՞նչ են արել գյուղատնտեսության բարձրացման գործում:

Այսուհետև, ըստ այդ որոշման, գյուղում լինելու են և նոր կատարածուներ, որոնց պարտականությունն է լինելու հսկել, թե ո՞վ ինչպես