Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր ու վար թռչելիս, երբ լսում եք նրա «հո՛֊հի՛»֊ն, որ զիլ է և ընդհատ (սիսիանցին չի իմանում հորովել տալ) և մտաբերում ոչ թե տրակտորը, այլ հասարակ «զիգ֊զագր», թվում է, թե ապրում ես մի դարում, երբ գոլորշին և էլեկտրականությունը մի սուտ ու փուչ հեքիաթ է, սարքովի պատմություն:

Գութանից ավելի շատ գործ են ածում արորը, որ վարում է մինչև 2 վ. խորությամբ և 3 վ. լայնությամբ։ Հնձում են «չինով» կամ մանգաղով. տեղ֊տեղ գործ են ածում և «մարանդի» (Ուղ)։ Հնձելիս մատներին հագցնում են փայտե պատյաններ, որ փուշն ու տատասկը չծակեն։ Խոտը հարում են գերանդիով, շրջանում առաջ համարյա թե ավստրիական գերանդիներ էր, հիմա մի հատ էլ չկա: Սրաքարի մեծ կարիք կա: Վարած արտը փոցխում են ցաքանով կամ «մալայով»: Ցաքանը երկու գերան է, իրար զուգահեռ կապած. գերանների արանքում հագցրած են ուռի ճիպոտներ։ Գերանի վրա կանգնում է մեկը և քշում եզներին. ցաքանն այդպիսով հարթում է վարածը և սերմը ծածկում։ «Մալան» մի տախտակ է, առանց ճիպոտների, և կատարում է ցաքանի գործը:

Վարելիս լծում են մինչև չորս զույգ եզ, տեղ֊տեղ ավելի, թեթև հողերում՝ երկու զույգ: Համեմատած բուն Զանգեզուրի հետ, այստեղ ավելի քիչ են լծում։ Սիսիանում չկա զույգերի այն անվանաշարը, որ անգիր գիտե յուրաքանչյուր զանգեզուրցի մաճկալ՝ ամբոլ, ծերքեր, սազկեփ, սազկեփառաջ, կշեռք, կշեռքառաջ և մրտռատոն։

Արդեն վերև հիշել ենք, որ ցանովի խոտաբայսերից Սիսիանի մհալում» մշակում են յոնջա, կորնգա, քռոշնա և շամբալա։ Առաջին երկուսը մեծ տեղ էին գրավում պատերազմից առաջ. վերջին տասնամյակում նրանք «կտրվել են»։ Ընդամենը երկու տարի է, որ սկսել են նորից ցանել յոնջա ու կորնգա, ավելի մեծ թափով, քան պատերազմից աաջ։ Կարիքը ստիպում է ժողովրդին բավականանալ տեղական սերմով։ Պատերազմից առաջ յոնջայի ու կրոնգայի, ինչպես և ուրիշ շատ սերմեր, սիսիանցին ձեռք էր բերում Նախիջևանից, իսկ այժմ աշխատում է տեղում ստանալ։

Յոնջայի մշակույթը հին է, հին է և կրոնգան (մի քանի գյուղերում ասում են «խաշա»)։ Ջրովի խոտաբույսերին շատ է նպաստում Բազարչայ գետը իր ցածր ափերով և հանդարտ հոսանքով։ Եվ նկատելի է, որ գետի երկու ափին էլ մշակում են այդ ցանովի խոտաբույսերը։ Տարվա