Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց համար, ինչպես և եղածների համար գործիքներ ձեռք բերելու համար փոխադրված է կանխավճար հինգ հարյուր ռուբլի։

11

Գյուղատնտեսական վնասատուների դեմ կռիվ տարված է Տեղվա շրջանում 1925 թ. ապրիլին, 600 դես. վրա դաշտային մկների դեմ։ Աշխատանք տարվել է 17 օր, մասնակցել են 2020 բանվոր։ Խնձորեսկ, Կյորու և Մաղանջուղ գյուղերում առաջին անգամ սրսկված է 4 խաղողի այգի, «Միլդիուից», երկու անգամ։ Սրսկումները դրական արդյունք են տվել։ Մեր ծրագրի մեջ է մտնում այդ գյուղի այգիները պարտադիր ձևով սրսկել տալ։ Սեպտեմբերի 10-ից հատուկ հրահանգչի միջոցով աշխատանքներ է տարվում քաղաքի շրջանի 8 գյուղերում երևացած դաշտային մկների դեմ։ Սրսկումներ են կատարված և կարտոֆելի «շախկա» հիվանդության դեմ։

12

Գյուղատնտեսական ագիտացիան՝ գրավոր և թե բանավոր, տարվել է անընդհատ։ Գրավոր ագիտացիա տարվել է տեղական «Ռաշպար» թերթում, լույս է տեսել 23 հոդված, զանազան նյութերի շուրջ։ Դժվար է որոշել ունկնդիրների թիվը գյուղատնտեսական զրույցների. միջին հաշվով այդ թիվը 50-ից պակաս չի եղել։ 1924 թ. գյուղատնտեսական ուսումնասիրություն է կատարված 23 գյուղում, որի մասին զեկուցում է ուղարկված գյուղվարչության[1]։ 1925 թ. նոր բլանկներ ստանալուց հետո գյուղատնտեսական ուսումնասիրություն է կատարված 6 գյուղում, սեպտեմբեր ամսում։ Գյուղատնտեսական զրույցները հետևյալ նյութերի շուրջն են եղել. 1) «Կաթնատու կովի խնամքը»՝ 9 գյուղում, 2) «Բազուկը անասունների կեր»՝ 3 գյուղում, 3) «Հողի մշակման ձևերը»՝ 17 գյուղում, 4) «Պարարտացումը գոմաղբով»՝ 4 գյուղում, 5) «Կանաչ պարարտացում» 5 գյուղում, 6) «Կարտոֆելի մշակությունը»՝ 2 գյուղում, 7) «Ցանովի խոտերի մշակույթը»՝ 7 գյուղում 8) «Գարնան աշխ<ատանքները> այգում»՝ 3 գյուղում։ Վերիշեն գյուղում կազմակերպված է միամսյա դասընթացքներ, որին լսել են 26 հոգի. դասախոսել են երկու գյուղատնտես։ Դասախոսությունների նյութ եղել է կաթնատնտեսությունը, գործնական աշխատանքներ տարվել

  1. 1