Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


2 Երրորդ խորհրդային տնտեսությունը կազմակերպվել է 1921 թ., էջմիածնի շրջանում, Փարաքարի մոտ, Աթաբեկյանի նախկին կալվածքի բազայի վրա։

3 Հոդվածի վերջին տողի՝ «հաջող տարածման գրավականն է» արտահայտության վրա, բնագրում կա աստղանիշ և տողատակին տրված է խմբագրական հետևյալ ծանոթությունը. «Ընկ. Ա. Բ-ի «փոփոխակ» և «հիմնաշրջումն» տերմինների նկատմամբ արած դիտողությունների առթիվ կարևոր ենք համարում ասել.—

«Փոփոխակի» փոխարեն չի կարելի գործածել «տեսակ», որովհետև այդ երկուսը արտահայտում են զանազան գաղափարներ։ Տեսակը վաղուց արդեն ընդունված է մեր գրականության մեջ իբրև «вид», իսկ շատերը սխալմամբ տեսակը գործ են ածում «сорт»-ի տեղ, և այդ սխալը այլևս հանդուրժելի չպիտի համարել։

«Հիմնաշրջում» միանգամայն համապատասխանում է այն գաղափարին, որին թյուրիմացությամբ ռուս մասնագիտական գրականության մեջ պլանտաժ են անվանում։ Պլանտաժ կնշանակե «տնկելը», «պլանտե» բառից, որը կնշանակի «տնկել», և որից առաջ է եկել նաև «պլանտացիա» խոսքը, որը կնշանակե որևէ բույսով «տնկված տարածություն»։ Այդ բառերից և ոչ մեկը չէ հիշեցնում «հողի շուռ տալը», «հողի հիմքը քանդել շուռ տալ»։ Այդ գաղափարին ֆրանսերենում ասում են «դեֆոնսըման», որը կարելի է թարգմանել «հիմնաշրջումն», որի վերաբերյալ ռուսերեն շատ մասնագիտական գրքերում այլևս չեն գրում «плантаж», այլ «перевал»:

ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԲԼԱՆԿԻ ԱՌԹԻՎ

(էջ 180)

Տպագրվել է՝ ԳԿ, 1925, № 11, նոյեմբեր, էջ 54—56, Ա. Բակունց ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

1 Գյուղատնտեսական առաջին խորհրդակցությունը տեղի է ունեցել 1925 թ. մարտի 2—7-ը, Երևանում։ Բակունցը ընտրվել է քարտուղար (տե՛ս ԳԿ, 1925, № 3)։

2 Այդ «Գյուղատնտեսական հետազոտման բլանկի» բնագիրը տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 19, գ. 30։

3 Գյուղվարչության 1925 թ. հուլիսի 16-ի շրջաբերականով Զանգեզուրի գավհողբաժնին ուղարկվել է 160 օրինակ (տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 132, ց. 1, դ․ 359, թ. 28)։

4 Խոսքը վերաբերում է գյուղվարչության 1925 թ. սեպտեմբերի 19-ի գրությանը, ուր ասվում է. «Գյուղատնտեսական հետազոտության բլանկները» լրացվել են հապճեպ և առանց լուրջ վերաբերմունքի։ Այդ կապակցությամբ հետազոտության աշխատանքները կատարելու ժամկետը հետաձգել մինչև 1926 թ. մարտի 1-ը» (տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ. ֆ. 132, ց. 1, գ. 359, թ. 76)։

ՏԵՂ ԳՅՈԻՂԻ ՎԱՐՁԱԿԵՏԸ

(էջ 182)

Տպագրվել է՝ ԳԿ, 1925, № 11, նոյեմբեր, էջ 61—62, Ալ. Բակ. ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։