Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին այդպիսի արտոնություններ, ո՛չ միայն աղալարների և բեգերի մեծ մասը վերադառնալով տեր կանգնեցին իրենց հողերին, այլև բոլորովին պատահական մարդիկ ձեռք բերին մյուլքադարական հողատիրական իրավունքներ*[1]։ Աշխարհիկ կալվածատերերից հետ չմնացին էջմիածինը և մզկիթները։ Ճիշտ է, քաղաքական նկատառումով վտանգավոր համարեց Պետերբուրգը էջմիածնի հզորությունը և սահմանափակեց Ներսես Աշտարակցու պահանջները՝ Մաստարայից մինչև Կողբի աղահանքերը էջմիածնի սեփականությունը ճանաչելու, բայց և այնպես էջմիածինը պարսիկների ժամանակվա հողային սեփականությունն ավելի ընդարձակեց և, որ գլխավորն է, ապահովեց տուրքերի կանոնավոր գանձումը, թեկուզ և պրովասլավ ֆարաշների ուժով**[2]։

Հայ առևտրականները ևս ձեռք էին բերում հողային սեփականություն, և այդ առաջին հերթին ի հաշիվ այն լքված այգիների, որոնց

  1. * Նախիջևանի նայիբ (ռուսների օրոք՝ գավառապետ) էքսան խանի գանձապահը՝ ոմն նովրուզ աղա, տիրապետում է Ղարաբաբայի ձորի գյուղերին մինչև Գյումրի և Գժաձոր. այնինչ, պարսիկների օրով, այդ դյուզերը ազատ էին թիուլի կամ մյուլքադարական պարտականություններից (տե՛ս Պետարխիվ, Պետհողգույքերի գործ, 1841 թ., № 137): Նույնն է անում նաև Հասան աղան Ղարաբոյա գյուղի նկատմամբ (գործ № 174)։ Ոմն Սիյայլսկի, որ Երևանի մաքսատան վարիչն էր, գրավում է Գյոյ Հումբեթի գյուղի 500 դես. հողը և ցանկություն հայտնում եգիպտական բամբակ մշակելու։ Երբ տեղեկանում է, որ այդ հողերի վրա վար ու ցանք են անում Պարսկաստանից տեղափոխված 11 հայ գաղթական ընտանիք, նա գրում է. «Ես չեմ արգելի այդ բնակիչներին մնալ այնտեղ, եթե միայն նրանք իմ տնօրինության տակ լինեն մյուլքադարական իրավունքների հիման վրա, այլ ընդհակառակը, ես կաջակցեմ նրանց տնտեսության բարելավման»: Հայ ազնվականությունը, որի մի մասը զանազան կեղծ միջոցներով և կաշառքով ձեռք էր գցել ի սկզբանե անտի կապույտ արյունից լինելու վկայագրեր, իր թաթը դնում էր, որտեղ հասներ։ Միայն Ղրխբուլաղի մհալում Ելղովան և Գյոքիլիսա գյուղերը թիուլի իրավունքով պատկանում էին Գեղամյաններին, Մհուբը՝ յուզբաշի Վարդան Միանսարովին, էյլառը՝ պրապորչիկ Սիմ. Աղամալյանին և այլն։
  2. ** 1842 թ. դեկտ. 23-ին էջմիածնի Սինոդը գրում է Սարդարապատի գավառակայի զասեդատելին, որ Սինոդի կարգադրությամբ վանքապատկան գյուղերից պետք է գանձել յուրաքանչյուր ծխից 3 ռուբ. 85⅝ կոպ., որով Օշականը վանքին պիտի վճարի 424 ռ., Եղվարդը—161 ռ., Մաստարան — 320 ռ. , Մողնին — 22 ռ. և Վաղարշապատը—1379 ռ.։ Սինոդը գրում է. որ այդ գյուղերի «բնակիչները նույնիսկ համառում են վճարել, պատճառաբանելով թե նրանք պարտավոր չեն վճարել Սինոդի նշանակած չափով, այլ այն չափով, որով վճարում են արքունի գյուղացիները». այսինքն՝ յուրաքանչյուր ծխից 2 ռուբլի: Եվ Էջմիածնի հոգևոր Սինոդը խնդրում է զասեդատելին յասաուլներ՝ «հավատացյալ հոտի» տարեկան բուրդը խուզելու...