Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որևէ ուսումնասիրություն, որ լուսաբաներ 1848 թ. հեղափոխության անխուսափելի արձագանքները, որ յուրահատուկ ձևով լսվել է Երևանյան նահանգում, որտեղ, ինչպես Նալբանդյանն էր ասում, «մեռելային դաշտի մեջ հազիվ խլրտում էր առաքինությունը...[1]:

Այդ հարցով մենք չենք զբաղվել։ Ստորև բերված մինչև այժմ անհայտ տեղեկությունները օժանդակել են մեզ հասկանալու 1848 թվի հեղափոխության արձագանքները նախկին Երևանյան նահանգում, և այդ՝ դարձյալ Աբովյանի անհայտացման կապակցությամբ, որովհետև, մեր համոզմամբ, այն արտաքին առիթը, որ հանկարծ նրան դրդեց անհայտանալու, հեղափոխության լուրն էր, որ կարող էր նա իմանալ գերմանացի յուր բարեկամներից և կամ մի այլ ճանապարհով։ Անհիմն չէ ենթադրել, որ այն «նեմեցի գիրը»[2], որտեղ Աբովյանին խորհուրդ է տրվում «գլխի ճարը տեսնել», մութ ակնարկ է հեղափոխության լուրի մասին*[3]։ Առաջադրելով Աբովյանի անհայտացման այս վերսիան՝ մենք

  1. 124
  2. 125
  3. Աբովյանի գերմանացի բարեկամներից Մորից Վագների մասին կա տեղեկություններ 1848 թ. հեղափոխության կապակցությամբ: Իր ճանապարհորդության գրքի առաջաբանում Վագները հեղափոխության պարտության պատճառներն է վերլուծում՝ մեղադրելով երկու «ծայրահեղ» կուսակցություններին։ Աբովյանի ընդհանուր աշխարհայացքին չափազանց համապատասխան է, այդ գնահատականը126: Տեղն է հիշատակել, որ Աբովյանին մեզանում հոլբախյան մատերիալիստ համարեցին: Այդ պարզ անտեղյակություն է, որ կարող է առաջանալ կա՛մ Հոլբախին և կա՛մ Աբովյանին չճանաչելուց, ավելի շուտ, երկուսին միասին: