Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եղբայր եմք մեք, որ մրրկավ էինք զատված...

Մկրտիչ ՊԵշիկթաշլյան

ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՍԵՐԳԵՑ ԳՈՐՈԴԵՑԿՈԻ ՍԱԿԱՎ ՀՍՅՏՆԻ ՀՈԴՎԱԾԸ

Ռուս անվանի բանաստեղծ, թարգմանիչ ու հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկու (1884-1967) այս հոդվածը գրվել է 1919 թվականին և սլովո թերթի 1919 թվականի մարտի 23-ի համարում:

ՂԱՐԱԲԱՂ

Ամեն երկիր, ամեն մի ազգ իր նվիրական պատվարն ունի: Երբ ժողովրդի պատմությունը հաջող ընթացք Է ունենում, այն դառնում Է մշակութային ու քաղաքական կյանքի կենտրոն: Իսկ երբ ճակատագիրը հալածում Է ազգին, այն դառնում Է ազգային կյանքի հենարան, հույսերի կղզի, վերածնության երաշխիք:

Հայ ժողովրդի համար հենց նշված վերջին դերն Է խաղացել ու խաղում Ղարաբաղի լեռնային Բուն թնությունն Է նրան հսկայական նշանակություն տվել:

Այնտեղ, Ղարաբաղի անառիկ բարձունքներում, որ Կարսի ու Սևանի բարձրավանդակների շարունակությունն են, ավելի քան երկու հազար տարի հայ ժողովուրդը տոկացել Է քոչվոր ցեղերի հարձակումներին՝ պահպանելով իր մշակույթը, պահպանելով իր ազգային դեմքը:

Ազգագրական, տնտեսական ու լեզվային առումով լինելով միասնական, Ղարաբաղը դարձել Է Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը: Այդպիսին Է նա եղել անցյալում, այդպիսին Է ներկայումս և այդպիսին կլինի ընդմիշտ, քանի որ առանց Ղարաբաղի տերը լինելու, անկարելի Է պաշտպանել Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը: Պատմության ընթացքում բազմիցս են հարձակման ալիքները զարնվել ու փշրվել Ղարարաղի ամրությանը, թափանցելով սոսկ գետահովիտները, բայց այդտեղ Էլ երկար չեն մնացել: Սյունիքի (այդպես Էր կոչվում Ղարաբաղը) իշխանության մելիքությունները հին ժամանակներում բազմիցս են սեփական ուժերով տեղի հողերից քշել թշնամուն: Պատմությունը կրկնվում Է, և վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ:

Բնությունը և պատմությունը Ղարաբաղում ստեղծել են վառ արտահայտված տիպ: Աշխարհով մեկ սփռված ղարաբաղցիներին հեշտ Է ճանաչել ամենուր: Գործունեության լայն թափ, անձնուրաց քաջություն, կյանքը վտանգելու պատրաստակամություն, ինքնավստահություն, ինքնատիպ համառություն, շիտակ նպատակամտություն, նահապետական պարզ կենցաղավարություն՝ ահա ղարաբաղցուն բնորոշ այն առինքնող հատկանիշները, որոնք