Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տասխանատու քարտուղար, գրող Հայկ Հարությունի Խաչատրյանին

Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը առաջիկա տարիներին լույս կնծայի քառահատոր «հայկական համառոտ հանրագիտարանը», «Երևան», «Տնային տնտեսության հանրագիտարան», «Հայաստանի բնությունը», «Բժշկական հանրամատչելի հանրագիտարան», «Հայ գրականության և արվեստի հանրագիտարան», «Հայկական հանրագիտական բառարան», «Հայկական փիլիսոփայական հանրագիտարան» և ուրիշ գրքեր:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ

Չհասկացված մահը մահ է, հասկացված մահը՝ անմահություն:

եղիշե

ճշմարիտ լույս բովանդակող գիրքը ավելի քաղցր է իմացական քիմքի, քան մեղքը բերանի համար:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

Այն ազդը, որը պատմություն չունի, իր անցյալի մասին լուսավոր և պայծառ գիտակցություն, ապագա ունենալ չի կարող:

Գարեգին Հովսեփյան

ՀԱՅԵՐԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ

Մանկական հանրագիտարան հրատարակելու փորձեր արել են նաև մեր հները: Չի հաջողվել: Մեզ է հասել լույս չտեսած հայկական մանկական հանրագիտարանի նշանաբանը. «Մանուկների համար գրված գրքից պիտի լույս ու ժպիտ ճառագայթի»:

Առաջնորդվելով հենց այդ նշանաբանով՝ Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը 1984—87 թվականներին լույս ընծայեց «Ինչ է. Ով է» մանկական հանրագիտարանի 4 հատորը յուրաքանչյուրը 1ՕՕ հազար տպաքանակով:

«Ինչ է. Ով է » հայերեն մանկական հանրագիտարանը թարգմանությունն է կրտսեր տարիքի դպրոցականների համար նախատեսված ռուսերեն համանուն հանրագիտարանի, որը 1975—78 թվականներին լույս է ընծայել «Պեդագոգիկա» հրատարակչությունը, Մոսկվայում: Բայց հայերեն հրատարակությունը զուտ թարգմանություն չէ: Այստեղ ընդգրկված է բավականին լայնածավալ հայկական նյութ: Զրույցներ կան Խորհրդային Հայաստանի, նրա բնաշխարհի, ծաղկող քաղաքների, հայ ժողովրդի դարավոր անցյալի, նրա մաքառումների ու հերոսամարտերի, կարևոր իրադարձությունների, գի-