Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թվականին ձեռք բերեց Ստեփան Աղաջանյանի «Իմ բակը>> նկարը, որը դարձավ նրա հավաքածուի հիմքը: Անցած 46 տարում նա հավաքել է 1ՕՕ-ից ավելի նկար, որոնց մեջ են Վարդգես Սուրենյանցի, էդգար Շահինի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Մինաս Ավետիսյանի, Հարություն Կալենցի, Ռիշար ժերանյանի և ուրիշ նշանավոր արվեստագետների կտավները:

1957 թվականից նամականիշեր է հավաքում արձակագիր Վահագն Դրիգորյանը: Նրա հավաքածուում կա հայկական և անգլիական 10 հազարից ավելի նամականիշ: Այդ հավաքածուից կարելի է իմանալ, որ աշխարհում առաջին դրոշմանիշը թողարկվել է 1840 թվականին: Մինչև հիմա թողարկվել է անգլիական ընդամենը 900 նամականիշ: Ներկայումս աշխարհի ուրիշ երկրներում տարեկան թողարկվում է մի քանի տասնյսւկ, հաճախ էլ հարյուրից ավելի նամականիշեր: Իսկ Անգլիայում տարեկան թողարկվում է ընդամենը մի քանի նամականիշ, որով ասես հաստատվում է անգլիական պահպանողական դիմագիծը:

Գրականագետ Գառնիկ Անանյանը հավաքում է Եղիշե Չարենցի երկերի հայերեն և օտար լեզուներով լույս տեսած բոլոր գրքերը: Հետաքրքրական է նաև Գրականագետ Պիոն Հակոբյանի հավաքածուն: Նա հավաքել է Խաչատուր Աբովյանի երկերի հայերեն և այլ լեզուներով բոլոր հրատարակությունները մոտ 300 գիրք: Դա կարելի է անվանել աբովյանական գրադարան:

Դերասան ու ռեժիսոր Սերգեյ Մնացականի Առաքելյանը 1963 թվականից սկսել է հավաքել Սայաթ-Նովայի կյանքն ու ստեղծագործությունն արտացոլող նյութեր, որոնց թիվը հասել է 20.000-ի: Դրանք ցուցադրվել են Երևանում ու Մոսկվայում: Նոր տարվա հայերեն շնորհավորագրեր է հավաքում մատենագետ, Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի աշխատակցուհի Նինել Ոսկանյանը: Այդ շնորհավորագրերում մեկտեղված են Նոր տարվա առթիվ հայկական հին ու նոր նամանակների բազմաթիվ մաղթանքներ: Անցած 40 տարում Նինել Ոսկանյանը հավաքել է բոլոր մայրցամաքներում տպագրված 2 հազարից ավելի հայերեն շնորհավորագրեր:

Շատ հավաքորդներ կան նաև սփյուռքում: Նրանցից ոմանք իրենց հավաքածուները նվիրում են Խորհրդային Հայաստանի թանգարաններին, գիտական և ուսումնական հաստատություններին: Դա հայրենասիրության պայծառ դրսևորում է: Նյույորքաբնակ գորգավաճառ Հարություն