Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յոց մեծերը ասես հավերժական զրույցի են բռնվել սաղարթախիտ ծառերի սոսափյունի հետ:

Հայ հանճարեղ երաժիշտ, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի աճյունը Փարիզից Երևան բերվեց և 1936 թվականի մայիսի 28-ին թաղվեց այս այգում, որ հետագայում կոչվեց Կոմիտասի անունով: Դրանով ասես Խորհրդային Հայաստանի հողն ավելի քաղցրացավ ու սրթացավ աշխարհի բոլոր ծագերում սփռված հայերի համար: Ասես գողթանցի գուսանը տուն էր վերադարձել: Եվ դա այդպես էր: Վաղնջական ժամանակներից սկսած հայոց Դողթն գավառում այդպիսի մի սովորություն կար. գուսանները շրջում էին աշխարհով մեկ, տարիներով չէին լինում ծննդավայրում, բայց մահից առաջ տուն էին վերադառնում, որպեսզի իրենց մարմինը պահ տան ծննդավայրի հողին: Նա, ում բախտ չէր վիճակվում հոգին հայրենի հողում ավանդել, մահամերձ ժամանակ աղաչում էր, որ մերձավորներն իր դին ուղարկեն Դողթն:

Այս ավանդույթը հոգեհարազատ էր մեծ Կոմիտասին, որը թեև ծնվել էր հեռավոր Կուտինայում, բայց նրա երակներում Դողթնի արյուն էր հոսում, որովհետև պապերն այդ գավաոի Ցղնա գյուղից էին:

Կոմիտասի անվան զբոսայգին 1930-ական թվականներին եղել է Երևանի հին գերեզմանատներից մեկը: Հետագայում գերեզմանատան տեղը փոխվեց, և այդտեղ մնացին միայն Կոմիտասի ու մինչև 1936 թվականը մահացած մի բույլ գործիչների շիրիմները:

1936 թվականից հետո պանթեոնում շուրջ 20 տարի թաղում չի եղել: 1957 թվականին այնտեղ թաղվում է Ավետիք Իսահակյանը: Այդ ժամանակվանից սկսած այգու այս հատվածը կոչվում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Հայ քնարերգության լուսաշող անուններից մեկը Վահան Տերյանը, մահացավ 1920 թվականին և թաղվեց հեռավոր Օրենբուրգ քաղաքում: Սակայն Վահան Տերյանի շիրմաքարի տեղը հայտնի չէ: Նրա մահից 50 տարի անց Օրենբուրգի քաղաքային գերեզմանատնից մի բուռ հող է բերվում Երևան և որպես Վահան Տերյանի խորհրդանշական աճյուն թաղվում Կոմիտասի անվան զբոսայգում:

1978 թվականին Մոսկվայում մահանում է Արամ խաչատրյանը: Մահից առաջ նա խնդրում է, որ իրեն թաղեն Երևանում: Ինչ կար զարմանալու, չէ որ Արամ Խաչատրյանը նույնպես գողթանցի էր: Մեծանուն կոմպոզիտորի աճյունը Մոսկվայից բերվեց Երևան: Եվ երկու գողթանցի' Կոմիտասն ու Արամ խաչատրյանը մեջք