Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնտեղ, ուր նրանք թաղված են, որովհետև պատմության ամենակուլ երախից փրկված պապենական այն հողը, որն ունի բարձը ու վսեմ անուն՝ խորհրդային Հայաստան, բոլոր հայերի համար թանկ ու սրբազան է իր լայնքով ու երկայնքով, իր ոստանով ու ծայրամասով, իր քունջ ու պուճախով:

Մեր հները հաճախ նշանավոր մարդկանց թաղում Էին երկրի ծայրակալ գավառներում, որպեսզի սահմանները իրենց սրբազան գերեզմանաններով անմատչելի դարձնեն թշնամու համար: Այդ սովորույթի մեջ դարավոր իմաստություն Էր խտացված: Երբեմն Էլ հայոց մեծերը կտակում Էին, որ իրենց թաղեն երկրի՝ կռվախնձոր դարձած անկյուններում, որպեսզի իրենց շիրիմներով «պաշտպանեն» այդ հողի հայկական դիմագիծը: Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Բ Մեծագործի (մահացել Է 1219 թվականի մայիսի 2-ին) մարմինը թաղվել Է Սիս մայրաքաղաքում, իսկ սիրտը՝ Ցախուտ գավառի սահմանագլխին գտնվող Ակներ ավանում:

Նշանավոր մարդու գերեզմանը նշանավոր Է դարձնում նաև տվյալ բնակավայրը: Հայ գրերը ստեղծող Մաշտոցը մահացել Է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին), 440 թվականի փետրվարի 17-ին: Նրա դին կարող էին հասցնել Տարոն և թաղել հայրենի Հացեկաց գյուղում: Կամ, կարող էին թաղել հենց Վաղարշապատում, որը հայոց հոգևոր մշակույթի կենտրոն էր, որտեղ բացվել է հայկական առաջին դպրոցը, և որը, ընդհանրապես, շատ թանով է առնչվում Մաշտոցի կյանքին ու գործունեությանը: Համենայն դեպս մեր հանճարեղ ուսուցչի դին Հացեկաց փոխադրելու կամ Վաղարշապատում թաղելու համար խանգարող հանգամանքներ չկային: Բայց ահա Հայաստանի հազարապետ Վահան Ամատունին իր ուսուցչի դին Վաղարշապատից փոխադրում ու թաղում է Ամատունիների իշխանանիստ Օշական գյուղում և երեք տարի հետո նրա գերեզմանի վրա կառու- ցել տալիս կենտրոնագմբեթ դամբարան: Վահան Ամատունին հեռատես գտնվեց և, օգտագործելով իր իշխանությունը, կապեց իրեն կենդանության օրոք սուրբ հռչակված Մաշտոցի անվանը: Եվ այսօր Վահան Ամատունուն հիշում ենք հատկապես նրա համար, որ նա կապ ունի Մաշտոցի հետ: Դին ստեղծողի գերեզմանն էլ սրբացավ: Տասնհինգուկես դար է, ինչ մարդիկ այցի են գնում նրա շիրմին: Դա հայերեն գրող հայի ամենահին հայտնի գերեզմանն է Հայաստանում: Օշական անունը տալիս հայ մարդու մտապատկերում հառնում է