Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համբերություն ունենա, որ քսան Երզնկա շինե»՝ ասում են հույները մեր մասին:

1046 թվականին մեծ երկրաշարժ եղավ Անիում, որից կործանվեցին քաղաքի շատ պալատներ ու եկեղեցիներ:

1111 թվականին սարսափելի երկրաշարժ եղավ Վասպուրականում: Այդ մասին հնամյա հիշատակարաններից մեկում գրված է. <<1111 թվականին Հայաստանում, Վասպուրական նահանգում, տեղի ունեցավ սարսափելի ֆիզիկական երևույթ: Ձմեռը, գիշերվա կեսին, երկնակամարը բացվեց և այնտեղից ահագին բոց թափվեց Վանա լճի վրա, որի ալիքները սարսափելի աղմուկով ցատկեցին ափ: Եվ ջուրը և գետինը ցնցվում էին: Գոյացան սարսափելի խորության ճեղքվածքներ»:

Մի հզոր, աղետաբեր երկրաշարժ էլ տեղի է ունեցել դրանից երեք տարի անց, 1114 թվականին, որն ընդգրկել է մի վիթխարի երկրամաս՝ Հայոց Միջագետքը, Անտիոքը, Կիլիկիան: Այդ երկրաշարժը իր ուժգնությամբ և ընդգրկումով եղել է մեծագույններից մեկը, որի ժամանակ Հայաստանում և շրջակա երկրներում զոհվել է 400 հազար մարդ:

1132 թվականին Անիում մի երկրաշարժ եղավ, որի ժամանակ փլվեց հրաշակերտ Ամենափրկիչ եկեղեցին:

Հզոր է եղել 1139 թվականի Գանձակի երկրաշարժը, որի ժամանակ կործանվել է Գանձակ քաղաքը, փլվել է Ալհարակ լեոը, գլխատվել, փակել կողքի գետի հունը և առաջադրել այժմյան Գյոյ գյոլ լիճը:

1282 թվականին մի երկրաշարժ եղավ, որի ժամանակ խորտակվեցին Արճեշ և Իլաթ քաղաքները:

1319 թվականին կործանիչ երկրաշարժ եղավ Հայաստանում, որը ավերակների կույտերի վերածեց շատ քաղաքներ ու գյուղեր: Այդ երկրաշարժն առավել մեծ ավերածություն է պատճառել գեղեցկաշ են Անիում: Եվ ընդհանրապես հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը պատճառ են դարձել Անիի վերջնական կործանմանն ու ամայացմանը:

1646 թվականի ապրիլի 2-ին ահեղ երկրաշարժ է տեղի ունենում Վան քաղաքում և մերձակայքում: Այդ երկրաշարժը ավերակների է վերածել Վանի շինությունների մեծ մասը, քանդել է բերդի մի մասը, եկեղեցիները, տաճկական բոլոր մզկիթները, որոնց փլատակների տակ զոհվել են շատ մարդիկ ու կենդանիներ: Այդ երկրաշարժի մասին Առաքել Դավրիժեցին գրել է. <<Ութ օր շարունակ երկիրը շարժվեց, որի պատճառով չէին կարողանում տներում ապրել, այլ բացօթյա, վրանների տակ էին