Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևի պես, երկիր իմ, կվառվես

 վառման:

Որպես փյունիկ, կրակից կելնես,

 կելնես նոր

Գեղեցկությամբ ու փառքով վառ

 ու լուսավոր:

Արիացի՜ր, սիրտ իմ, ե՜լ հավատով

 տոկուն,

Կանգնիր հպարտ, որպես լույս,

 լեռն է մեր կանգուն:
Վահան Տերյան

Մենք քիչ ենք, սակայն մեզ

 հայ են ասում:

Մենք մեզ ոչ ոքից չենք

 գերադասում:

Պարզապես մեր բախտն ուրիշ է

 եղել, —

Պարզապես շատ ենք մենք

 արյուն հեղել.

Պարզապես մենք մեր դարավոր

 կյանքում

Երթ եղել ենք շատ Ու եղել տոկուն, Դարձյալ չենք ճնշել մեկ ուրիշ

 ազգի.

Ոչ ոք չի տուժել զարկից մեր

 բազկի:

Եթե գերել ենք'
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք'
Լոկ մեր ձիրքերով:


Պարույր Սևակ

ՀԱՑԿԱԿԱՆ ԳՐՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՂԵՌՆԸ

Ղափան-Քաջարան ճանապարհի միջնամասում, Ողջի գետի ձախ ափին, Դավիթբեկ փոքրիկ բանավանի կողքին, այն տեղ, ուր ժայռերի պռունկները իրար մոտենալով կազմում են ահարկու կիրճը, երևում են Բաղարերդ ամրոցի հնամենի պարիսպների մնացորդները: Պատմիչ Ստեփանոս Օրրելյանը հավաստում է, որ այս ամրոցը կառուցել է հայկազարմ Սիսակ նահապետի զարմից Բադակ անունով մի այր: Նրա անունով էլ ամրոցը կոչվել է Բաղարերդ: Դեռևս չորրորդ դարում այն հայտնի էր որպես Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը: Սյունիքի Անդովկ Սյունի իշխանը այստեղ պարտության է մատնել Պարսից Շապուհ արքային: 1170 թվականին սելջուկ զորավար Ելտկուզի զորքը գրավում է Բաղարերդը, սրի քաշում բնակիչներին և ավարի մատնում շրջակա վայրերից այստեղ հավաքված 10 հազար հայերեն գիրք: Դա եղել է հայ գրքի ամենամեծ եղեռնը պատմության մեջ:

կյանքը նույնպես մի գնացք է, որ շարունակ շարժվում, սլանում է առաջ և չգիտես, թե նրա ո՞ր կայարանում ստիպված կլինիս կծկվիլ կամ իրերդ ամփոփել:

Մուրացան