Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղբյուր ազգային պատմության, իբրև անպայման հեղինակություն, որի առաջ խոնարհվում էին բոլորը: Պատմություն՝ նշանակում էր Խորենացու Պատմությունը, Պատմաբան նշանակում էր Խորենացի, ինչպես Հերոդոտը Հ֊ունաստանում, ինչպես Արիստոտելը փիլիսոփայության մեջ, ինչպես Հռովմը քաղաքների մեջ» (Գալուստ Տեր-Մկրտչյան, Հայագիտական ուսումնասիրություններ, Ե., 1979, Էջ 69): Մովսես խորենացին ծնվել է մոտ 410 թվականին, Տարոնի Խորոնք գյուղում, որն այնքան էլ հեռու չէր Մաշտոցի ծննդավայր Հացեկացից: Հետագայում հայրենի գյուղի անունով էլ կոչվել է խորենացի: Հավանաբար ուշիմ պատանուն առաջինը նկատել է Մաշտոցը և Մեղրագետի հովտից նրան բերել Վաղարշապատ: Հենց այստեղ էլ, ոսումնառության տարիներին, Մովսեսի ուսուցիչներն են դառնում Մահակ Պարթևն ու Մաշտոցը:

Քերթողական արվեստի գիտակներ պատրաստելու նպատակով այդ տարիներին երիտասարդական խմբեր էին ուղարկում արտասահմանի ուսումնական նշանավոր կենտրոնները: Որպես բազմաշնորհ երիտասարդ այդ խմբերից մեկի հետ ուսումնառության է մեկնել նաև Մովսես Խորենացին: ճանապարհին, ինչպես ինքն է վկայում, եղել է եդեսիայում և ծանոթացել տեղի գրադարաններին: Ապա հասել է Ալեքսանդրիա և այստեղ ստացել բարձրագույն կըրթություն: Հինգ-վեց տարի հետո վերադարձել է հայրենիք: Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում ու Աթենքում: Նա Հայաստան է հասել մոտ 440 թվականին, այն ժամանակ, երբ արդեն մահացել էին նրա սիրելի ուսուցիչներ Սահակ Պարթևն ու Մաշտոցը:

Ըստ ամենայնի, հունական կրթություն ստացած Խորենացուն հաճությամբ չեն ընդունել հայրենիքում: Նա ենթարկվել է հալածանքների, որոնց ստույգ պատճառները դժվար է գուշակել մեր օրերի հեռավորությունից: 440—470 թվականներին, մոտ երեսուն տարի, նա վարել է կիսով չափ ծպտյալ կյանք: Եղել է որմնադիր, ջրաղացպան, երգիչ: Մի ավանդության համաձայն, խնջույքի ժամանակ ծերունի Մովսես խորենացուն ճանաչում է Գյուտ կաթողիկոսը: Դա վկայում է, որ Գյուտի հետ նա միասին է ուսումնառության մեկնել Ալեքսանդրիա: Այս դեպքից հետո խորենացին նշանակվում է Բագրեվանդի և Արշարունիքի եպիսկոպոս: Բայց Գյուտը չի բավարարվում միայն դրանով: Հենց այդ ժամանակ է, որ խորենացին Սահակ Բագրատունուց պատվեր