շրջաններում: Հաշվումները ցույց են տալիս, որ ԽՍՀՄ-ում պեռլիտի պաշարների կեսից ավելին բաժին է ընկնում Խորհրդային Հայաստանին:
Բայց, իհարկե, հայկական քարերի թագուհին տուֆն է:
Քառորդ դարից ավելի է, ինչ խորհրդա-իտալական պայմանագրի համաձայն Իտալիայի զտող և մաքրող նյութեր արտադրող «Դեկալայտ սատ» ֆիրման զգալի քանակությամբ հայկական պեռլիտ է գնում: Իտալիան Արագածի պեռլիտից արտադրում է բարձրորակ զտող նյութեր, որոնք արտահանվում են տասնյակ երկրներ և օգտագործվում արդյունաբերության բազմաթիվ բնագավառներում: Երբ Իտալիայի ներկայացուցիչը այցելել է Արագածի պեռլիտի հանքավայր և նայել պեռլիտի բացված հզոր շերտին, զարմանքից ձեռքերը բարձրացրել է վեր և բացականչել. «Աստված, ինչու հարստությունը անհավասար ես բաշխել ժողովուրդների միջև»:
Հայկական քարը համաշխարհային հռչակ է ձեռք բերում: ԽՍՀՄ նկարիչների միության անդամն եր, հայր և որդի Խաչիկ և Աշոտ Ադամյանները հոկտեմբերյանի կարմիր տուֆաքարից Մոսկվայի մոտ գտնվող Աստղավանում խորհրդային տիեզերագնացների խնդրանքով կառուցել են «Կոսմոս>> հուշարձան-աղբյուրը՝ հայկական ճարտարապետության և քանդակագործության դասական ավանդույթներով: Այդ տուֆակերտ հուշարձանը Աստղավանի կենտրոնի զարդն է:
1966 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Խաչիկ անունով մի զբոսաշրջիկ է գալիս Երևան և իր հետ Ամերիկա տանում ճամպրուկի մեջ դրված հայկական տուֆի մի սալիկ:
— Հոն ես շենք մը պիտի շինեմ, — ասաց Խաչիկը, — որուն ճակատը պիտի զարդարե աս տուֆը: Դրանով ես ինքզինքս պիտի հավատացնեմ, թե կապրիմ Հայաստանի հետ կապ ունեցող շենքի մը մեջ:
ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԸ ԳԻՐՔԸ ԳԱՆՁ ԵՆ ՀԱՄԱՐԵԼ
Մար Արաս ԿատինաՆ այս մատյանից հանելով միայն մեր ազգի հավաստի պատմությունը հույն և ասորի գրերով՝ բերում է Մծբին, Վաղարշակ թագավորին: Եվ բարեկազմ ու բաշ աղեղնավոր, արի Վաղարշակը, կորովախոսն ու հանճարեղը, ընդունելով այն՝ համարելով առաջինն իր գանձերի մեջ՝ հրամայում է մեծ զգուշությամբ պահել արքունիքում և մի մասը նրանից հրամայում է արձանի վրա դրոշմել:
Մովսես Խորենացի