Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձմռան ժամանակ ամպերը ստերջ են լինում:

Անանիա Շիրակացի

Հազար բարբարոսի ժանիք է խրվել ղարաբաղցու մարմինը, բայց ոչ ոքի չի հաջողվել ծռել նրա կողը:

Սարգիս Աբրահամյան

(գրող, մանկավարժ, 1915-1969)

ՀԱՂՊԱՏ ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաղպատը 10—13-րդ դարերի հայկական ճարտարապետական նշանավոր հուշարձան է: Եղել է հոգևոր մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀԽՍՀ Թումանյանի շրջանում: Վանքի իսկական անունը Հաղբատ է, հետագայում ընդհանրական է դարձել Հաղպատ ձևը: Անունը կազմված է երկու բաղադրամասերից. հաղբ և ատեմ: Հաղբ նշանակում է որոգայթ: Հաղբատ նշանակում է ատեմ զհաղբ, այսինքն՝ ատում եմ կամ խույս եմ տալիս որոգայթից: Այս անունը վանքին տվել են առաջին միաբանները, որոնք աշխարհը, աշխարհիկ կյանքը որոգայթ համարելով, փախել են նրա ունայնությունից և մտել վանք: