մարդուն: Մականվան մեջ ի հայտ է գալիս մարդու կենսագրության, նրա վարքի ու գործունեության, զբաղմունքի ինչ-որ կողմ:
Մականունների մի մասը դարձել է ազգանուն և հաստատել տվյալ տոհմի ինքնությունը, իսկ մյուս մասը մնացել է որպես մականուն և վերաբերել միայն տվյալ գործչին: Այսպես. կռվի ժամանակ Արտաշես Առաջին թագավորի ծծմոր որդի Գիսակի երեսի կեսը կտրում են սրով: Արտաշեսը ըստ արժանվույն է գնահատում մարտի ժամանակ Դիսակի ցուցաբերած քաջությունը, նրա տոհմանդամներին նախարարական ցեղի կարգն է դասում և նրանց կոչում Դիմաքսսյան (դիմակիս այսինքն դեմքը կես եղած), որը հետագայում հնչյունափոխվում է ու դառնում Դիմաքսյան: Այս մականունը դառնում է ազգանուն և ահա 2000 տարուց ավելի է, ինչ հարատևում է: Բայց ահա մեր ամենամեծ պատմիչի մականունները մնացին որպես մականուններ և ազգանուններ չդարձան: Քերթողահոր անունը Մովսես է: Նա ծնվել է 410 թվականին, Տարոնի Խորոնք գյուղում: Հայրենի գյուղի անունով կոչվել է Խորենացի, որ կարելի է համարել նրա առաջին մականունը: Այդ ժամանակներում ընդունված էր մարդկանց կոչել իրենց ծննդավայրի անուններով: Մովսես Խորենացուն կոչել են Քերթողահայր, որ նշանակում է քերականների, պատմիչների, բանաստեղծների, գրիչների հայր: Դա Մովսես Խորենացու մեծությանն արժանի պատվանուն է: Ի դեպ, տարբեր ժողովուրդներ հայր մակդիրով կամ մականունով են կոչել այն նշանավոր մարդկանց, որոնք որևէ բնագավառի հիմնադիր են համարվել: Օրինակ, հույները Հերոդոտոսին համարել են իրենց պատմահայրը, Հոմերոսին՝ դյուցազներգության հայրը, երգիծաբան Արիստոֆանին՝ կատակերգության հայրը, Հիպոկրատին՝ բժշկության հայրը և այլն: Մեր հներն էլ չեն բավարարվել Մովսես Խորենացուն Քերթողահայր կոչելով: Նրան անվանել են նաև Պատմահայր: Սրանք պատվանուններ են կամ ժամանակակից ըմբոնմամբ գրական անուններ: Մականուն է ունեցել նաև Մովսես Խորենացու հարազատ եղբայր Մամբրեն: նա այնքան հմուտ թարգմանիչ է եղել, որ ստացել է Վերծանող (հնում վերծանել նշանակել է թարգմանել) մականունը: Ուշագրավ է Մովսես Խորենացու քրոջ լողայի՝ 5—6-րդ դարերի հանճարեղ փիլիսոփա Դավիթ Անհաղթի մականունը: Անհաղթ է կոչվել իմաստասիրական վեճերում, մտքի ճակատամարտերում տարած հաղթանակների համար: