1894 թվականի փետրվարի 17-ին Տագանրոգի նահանգական դատարանը հաստատում է հասարակական գործիչ Գևորգ Տիգրանյանցի կտակը, որի համաձայն սահմանվում է երկու գրական մրցանակ' յուրաքանչյուրին երկուհազարական ռուբլի, առաջինը հայերենի արմատական բառարան, երկրորդը' հայոց լեզվի հոմանիշների բառարան ստեղծողին: Սակայն հաշվի առնելով, որ այդպիսի բառարանների ստեղծումը երկար տարիներ է պահանջում, կտակի գործադրությունը հետաձգվում է։
1897-ին Կ. Պոլսի գրավաճառներից մեկը Աշճյանը, իր համեստ խնայողություններից մի գումար է հատկացնում այն հոդվածագրի համար, որը լավագույն գրական հոդվածով հանդես կգա «Բյուզանդիոնի» կամ ուրիշ պարբերականի էջերում: Աշճյան գրական մրցանակը ժամանակի պոլսահայ կյանքի նշանակալից իրադարձություններից էր:
1901 թվականին գրական մրցանակ է հիմնադրել շուշեցի մեծահարուստ Ավետիս Ղուկասյանը (1837 — 1902): Իր կտակում նա գրել է. «Սիրահար լինելով հայ գրականության և նորա բարգավաճումը իմ սըրտին մոտ համարելով ես իմ կտակի մեջ նշանակել եմ տասն հազար ռուբլի իբրև անձեռնմըխելի գումար, որի տոկոսները յուրաքանչյուր տարի պիտի հատկացվի հայերեն լավագույն երկասիրությանց իբրև մրցանակ: Կտակս պիտի կատարվի իմ մահից հետո և այդ որոշման իրագործումը ես հանձնել եմ հարգելի վարչության տնօրինությանը: 1901 թվականի հունիսի 2, Թիֆլիս»: Հետագայում այն կոչվում է Ղուկսւսյան մրցանակ, որը տրվում էր ամեն տարվա ապրիլի 7-ին: Ղուկասյան մրցանակի գումարներով են լույս տեսել Ղազար Փարպեցու, Կիրակոս Գանձակեցու երկերը և ուրիշ գործեր:Ղուկասյան մրցանակի է արժանացել Երվանդ Լալայանի «Նոր Բայազետի գավառ» աշխատությունը:
20-րդ դարի սկզբին հայ թատերական կյանքն աշխուժացնող ազդակ եղավ Մակարյան մրցանակը: Մեծահարուստ տիկին Մակարյանը մի մեծ գումար է տրամադրում Թիֆլիսի դրամատիկական ընկերությանը, որը հատկացվում էր լավագույն պիեսներին: Մակարյան մրցանակի հանձնաժողովի մեջ մըտնում էին հայագետ Ստ. Լիսիցյանը, ռեժիսոր Ստ. Քափանակյանը և ուրիշներ։ Նար-Դոսի «Սպանված աղավնի» հոդվածով հանդես կգա «Բյուզանդիոնի» և Միքայել Մանվելյանի «Հրաբուխ» պիեսները:
Հայաստանում խորհրդային