արյուն, գերություն կրած լինի, ու նորեն ցայսօր ապրի։
Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը. ես լիքն եմ էդ մեծ կենսունակության անսասան հավատքով: Կենսունակություն էլ որ ասում՝ ասում եմ խոսքի բարձր ու ազնիվ իմաստով: Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել ու ընկճել հայկական ցեղի էդ հզոր հատկությունը։ Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող էր կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա հոգու հետ ինչ ես անելու...
ԱՄԵՆԱԲԵՂՄՆԱՎՈՐ ԳՐԻՉ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԸ
Հայերի մեջ մինչև այժմ ամենաբեղմնավոր գրիչն ունեցել է բանաստեղծ, բանասէր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանը (1820 —1901): Եթե մեկտեղվի ու հրատարակվի նրա գիտական ու գրական հսկայական ժառանգությունը, ապա այն կկազմի ավելի քան 50 մեծադիր հատոր:
1 847 — 60-ին «Բազմավեպ» հանդեսում Նահապետ ստորոագրությամբ Ալիշանը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ ու պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի» և այլն): Ալիշանի ծավալուն գործերից շատերը նվիրված են հին Հայաստանի աշխարհագրությանը («Շիրակ», «Սիսուան», «Այրարատ», «Սիսական»): Դրանք հանրագիտական բացառիկ արժեք ունեցող գործեր են: Ալիշանը գրել է «Բաժինք Հայոց մեծաց» խորագրով 742 տողանոց մի պոեմ, որը 1868-ին տպագրվել է «Բազմավեպ» հանդեսում: Այդ պոեմում նա տալիս է հին Հայաստանի ամբողջական նկարագիրը ըստ 15 նահանգների (աշխարհների), նշում բոլոր գավառները, գյուղերի մի մասն իրենց հին ու նոր անվանումներով, տալիս դրանց ստուգաբանությունները, հիշատակում այդ վայրերում տեղի ունեցած իրադարձությունները: Այդ պոեմը Հայաստանի տեղանունների չափածո բառարան է՝ գրված բանաստեղծական շքեղ լեզվով: Ալիշանի գործերից են նաև «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն», «Հայապատում», «Հայ-Վենետ», «Հուշիկք հայրենյաց հայոց», «Հայաստան յառաջ, քան զլինելն Հայաստան», «Նշմարք հայկականք»:
«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»
«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է: Այն գրվել ու ծաղկվել