Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա

Արար-աշխարհում հազար ու մի օգտակար և շահաւէտ բաներ կան, որոնց մասին մենք կամ ամենևին տեղեկութիւն չունինք և կամ ա՛յնքան քիչ են մեր ունեցած տեղեկութիւնները, որ բոլորովին անօգուտ են մնում թէ՛ մեզ համար, թէ՛ մեր ապրուստի ու կենցաղավարութեան համար: Այն ինչ՝ եթէ հնար եղածի չափ ճիշտ, մանրամասն և հարկաւոր ծանոթութիւնները ձեռք բերէինք այդ տեսակ շահաւետ բաների վերաբերյալ, մենք շատ ու շատ օգուտներ կարող էինք քաղել մեր իմացածներից: Բայց ցաւալին այն է որ մեզանից շատերս՝ անգէտ ու անտեղեակ մնալով դրանց մասին՝ ո՛չ միայն չենք օգտւում այդ շահաւետ բաներից, այլ դեռ շատ անգամ մենք ինքներս ենք վնաս պատճառում մեզ՝ կամ բոլորովին աչքաթող անելով այն ամենը, ինչի մասին որ մենք ինքներս