Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րավներլւ հագեցնել, ավազանները լցնել, առուները հորել և ջրերն իջեցնել իրենց դաշտերը՝ ոռոգելու աշխատավոր հանդաստանը:

Վիշապազունները ինչ դիրքով ու պատկերով որ երևացել էին ժողովրդին դարերի ընթացքում կամ թե նրանց ինչպես էին երևացել ավազանների սպասավորները, երկրի գուսանները, մտքի քարոզիչները այնպես էլ արձանացրել էին քանդակագործները, այդ որձաքար անդրիներով հավերժացրել նրանց հիշատակը։ Բազմաթիվ էին այդ հսկա անդրիները, կերտել էին առանց խնայելու ջանքերն ու աշխատությունները։ Իշխանը՝ տիկին Անուշի անդրանիկը, շուրջը զննելոլց հետո մոտեցրեց իր հովատակր ուխտավորների առաջնորդի ջորուն և, ցույց տալով ավազանի մեջ կանգնեցրած ձկների որձաքարե անդրիները, հարցրեց.

— Ինչի՞ են ուղղաձիգ, պոչի վրա կանգնեցրել ձկների անդրիները, չէ՞ որ ձկները հորիզոնական ուղղությամբ են լողում ջրի մեջ։ Ուխտավորներին առաջնորդում էր Վիշապամոր վանքի նվիրակը ման էր գալիս գավառից գավառ, վերահսկում Վիշապազանց առվի մաքրության, վերանորոգության, ջրի արդար բաշխման վրա։ Նա քարոզում էր անձնվիրությամբ պաշտպանել և բարեկարգել առուները, կապվել հոգով Վիշապազանց տան հետ, ուխտի գնալ և ջրբաշխության կանոնավորմանն աջակցել։ Նվիրակը ոչ միայն քուրմ էր, այլ նա նշանավոր դեր էր կատարում քրմական շրջանում իր գիտությամբ։

— Ւշխան,— պատասխանեց նվիրակը,— դրանք ձկների անդրիներ չեն, այլ Վիշապամոր և նրա սերնդի պատկերներն են այլևայլ ձևերով։ Ինչպես ծովի վրա Մայր-վիշապը՝ ինքը թաթարը ուղղաձիգ սյունի նման կանգնում է, երբեմն միաժամանակ հինգ-տասը տեղ սյունացած բներով, այնպես էլ ավազանների մեջ նրա անդրիները կանգնեցրել են ձկնաձև,որոնց թիվը 666 է համարվում։ Հնդկական քուրմերը իրենց աստվածների երևույթները հասցնում են 333 հազարի։ Երեք