Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Սիրելի իշխան, Վիշապահայրը միշտ բարի է և կարեկից դեպի կյանքն ու կենդանությունը, ահարկու՝ դեպի չարն ու բարին բնաջնջողը։ Վիշաշպահոր հակառակորդը՝ Սպանդական-Դևը, որ նրա եղբայրն է և ապրում է երկրի տակի սպանդարապետական խավարի ու կրակի սահմաններում, միշտ տքնում է բնաջինջ անելու կյանքն ու կենդանությունը և աշխարհը վերադարձնելու հրո բոցերի թագավորությունը։ Վիշտապահայրը առատաբար և անխնայաբար բաշխում է ջրային անհուն բարիք համայն կենդանության հետ, նույնպես իր տիպարի, իր հոգու բնակարան մարդուն, որը տիրում է աշխարհի բերքին։ Բայց երբ Դևի հոգուն բնակարան դարձած անկուշտ մարդիկ բռնությամբ և նենգությամբ իրարից հափշտակում են երկնաշնորհ ողորմությունը, անապական ջուրը, պատճառ են դառնում իրար հանդերի, պարտեզների, նույնիսկ կյանքերի չորանալուն, վշտակոծ հայրը ժամանակավորապես դառն մտքերին տարված ուշքը ցրվում է, Վիշապաքաղն ու Վիշապափայլը ասպարեզ են դուրս գալիս որոտներով, կայծակներով և պատժելու մեղավորներին, կենսասպաններին։ Այսպիսի պատուհասներից ազատվելու համար մարդիկ պարտավոր են երբեք չհափշտակել, չյուրացնել իրենց ընկերների այգին, մարգը, բանջարանոցը, արտը, եզն ու գոմեշը, կթանն ու բեռնակիրը, որոնք օգնում են երկրի մշակությանն ու ծաղկմանը, կատարելագործությանը, զարգացմանը, սնունդին ու հագուստին։ Ամեն մի անհատ, որպես մի հյուլե Վիշապամոր գերիշխանության, պարտավոր է իր համանմանին պաշտպան կանգնելու, օգնելու, նրա իրավունքը ոտնահարողի դեմ կռվելու և զոհվելու, ինչպես ամեն մի անհատի համար անխոնջ տքնում են Վիշապահայրը, Ոսկեմայրը իրենց հարազատներով։ Պետք չէ ստոր արարքներով զայրացնել Վիշապահորը, որպեսզի հնարավորություն գտնեն Վիշապաքաղն ու Վիշապափայլը այցելելու մեր դաշտերն ու լեռները, որոնք վրեժխնդրությամբ լցված դեպի կյանքն ու կենդանությունը, այրում ու փշրում են աշխատավորի մշակությունը։ Վիշապաքաղը սպանդարապետական հրից է կազմված, որը բողբոջելու հատկությունից զրկված է, այդ պատճառով էլ նա աճեցողության