Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չորացավ և թմրած տեղից բերանի ջրերը վազելով, զննում է այն բոլոր համեղ պատառները, որոնք իրար ետևից Առաքելը լցնելով պնակները, դարսելով մատուցարանները, աղախնի ձեռքով վեր էր ուղարկում։

— Պոտո ջա՛ն, քիշ էլ համբերի՛ր, ահա՛ պրծա, մնաց միայն պաղպաղակը,— ա՛սաց դարձյալ Առաքելը, մաքրելով հախճապակե պնակները։ Երբ այդ էլ վերջացրեց, մի աթոռ առավ, նստավ յուր սեղանի առաջ և ծխատուփը գրպանից հանելով ասաց․ — Պոտո ջա՛ն, չտաքցա՞ր, հերիք այդ մախրոցի մոտ նստիս։ Արի քովս պատմե տեսնենք ի՞նչ կա, ի՞նչ չկա։ Արի քովս, շունչ առնեմ, մի սիգարս ծխեմ, մենք էլ հաց ուտենք։ Լավ որ եկար. մինակ հաց ուտելը անդուր բան է։ Պոտոն մոտեցավ և, ծոցից նամակը հանելով, տվեց Առաքելին, որը հասցեն նկատելուն պես ճանաչեց յուր հոգեկցի՝ Սառայի ձեռագիրը։ Առաքելը չկարողացավ համբերել, սիգարը վար դրեց և սկսեց կարդալ։ Կարդաց ու հուզվեցավ և դառն մտքերի մեջ խորասուզվեցավ, այնպես որ կիսակարդալ ծոցը դրեց կնոջ գիրը, ծխելը շարունակելով։ Հեշտ չէր Առաքելի նման կակազելով կարդա ցողի համար շորս երեսը գրված մի նամակ կարդալը, այն էլ թերուս, մի անվարժ կնոջ ձեռքով գրված։

— Պոտո՛, դու քաղցած կլինիս,— ասաց քիշ հետո Առաքելը,— հացներս ուտենք, ես գիշերս կկարդամ այս նամակը։ Ու նստան հացի։ Ինչ կխնայեր հայրենակիցը երկրացունց մանավանդ էֆենդիի անհաշիվ պահարաններից։

IV

Գիշեր էր, մեջ գիշերի մոտ։ Առաքելը, առանձնացած յուր խոհանոցում սեղանի առաջ, կանթեղի աղոտ լույսի տակ, կարդում էր կակազելով յուր ստացած նամակը։ Կարդում էր նամակը և անվերջ արտասվում։ Խմում էր անդադար և հառաչում հորթը կորցրած կովի նման։ Ընդարձակ չէր Սառայի գրած նամակը, բայց բովանդակությունը ծովեր կլցներ, ցամաքներ կծածկեր»։