Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոհարար վարձե իրեն տեղ։ Բայց երբ տիկիններն այդ բանը լսեցին, հակառակվեցան Առաքելի մտադրության և չէին թողնում շեմքից անգամ դուրս գալու։ Շատ ընդդիմացավ Առաքելը, բայց չկարողացավ օձիքն ազատել Շիշմանկերի ձեռքից։ Ընդհակառակը, սրանք ռոճիկը հինգ լիրայի բարձրացնելով, Առաքելից երկու տարով ևս մնալու խոստումն առին։ Առաքելը մտածեց, որ երկու տարվա ընթացքում կկարողանա ևս մի հարյուր լիրա ավելի տնտեսել, երկու հարյուր լիրա կապիտալով հայրենիք վերադառնալ և առաջնակարգ հարուստների դասն անցնել յուր ծննդավայրում։ Այդ գումարը շլացուց Առաքելին, և նա զիջավ մի երկու տարի ևս տոկալու։ Խեղճ խոհարարը Էլի մի քանի կտոր փալաս ու մետաղ գնեց և ավելացնելով առաջվա գնածների վրա, ուղարկեց խաչեղբոր Պապոյի հետ յուր կնոջն ու մորը, դրանցով խաբելու, միանգամայն խոստանալով մի տարուց հետո անպատճառ վերադառնալ հայրենիք։ Տարիները սահում էին, իսկ Առաքելը չէր կարողանում բաժանվել Շիջմանների ոսկիներից կամ ավելի ճիշտը կապիտալը մեծացնելու տենչից․․․

V

Մեծ իրարանցում կար Շիշմանների տանը։ Երկու վերին հարկերը հարսանիքին հատուկ լուսավորված էին։ Շքեղ երեկույթ էր և Պերայի beau monde-ը Շիշմանների տանն էր։ Պարում էին, թռչկոտում էին, դաշնամուրի ձայնը և ուրախ քրքթշեերն ամբողջ թաղում դղրդյուն էին բարձրացրել։ Փողոցի դուռը բաց էր։ Գավթում և բակում ծառաները ղժվրտում էին, պարտեզում հանդիսականները ծառերի տակ և քյոշքերում զբոսնում։ Կառքերն ու սեթիաները դռանը՝ փողոցում շարված և սենեկապաննե՛րն ու աղախինները սանդուխներից անդադար բարձրանում, իջնում էին։ Աշնանային պարզ մթնկա գիշեր էր, և երկինքը բազմաթիվ աստղերով զարդարված։ Պարող երիտասարդները իրենց անգաժեների հետ պարամիջոցներում գույնզգույն իջնում էին տան գույնզգույն լապտերներով զարդարած