Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապան ու ջիվբեն թևս անցկացնելու սիրտ չունիiմ, Էլ տարոց տարի ղրկածներդ կարեմ, ի՞նչ անեմ… ու՞մ համար հագնեմ… Երբ սրտիցս արյուն Է գնում, երբ աչքերս չեն բացվում, չորս բոլորիս հագված, զուգված ջուխտակներին տեսնելու, երբ ականջներս ծակվում, խլանում են դրացիներիս պարի, երգի ու հրճվանքի ձայներից, որոնք քչով-շատով բոլորված կյանք են վարում իրար գրկում։ Ես ի՜նչ հավասով Էլ զուգվիմ, զարդարվիմ ու նոր-նոր հալավ կարեմ, երբ հները հագնելու ու մաշելու առիթ չունիմ, միջոց չունիմ… Քեզ գրում եմ, թե հին Սառադ էլ չէ մնացել, հալվել, մաշվել, կես է եղել, դու, բուրդ ու բամբակ ականջներդ խրած, ոչինչ չես ուզում իմանալ և գուցե գիրս էլ, նամակներս էլ չես կարդում, դեն ես շպրտում… Անցածները, աստվածածնի տոնին, Թագուհի հորքուրանցդ գնացինք։ Կապույտ ջիվբես էի հագել։ Գիտե՞ս, մի՞տքդ է, որ վրաս չէր գալիս… Լևոնիս գիրկս առի և ջիվբես երկուսիս վրա կոճկեցի… Ի՞նչ գրեմ, քանի որ այս բոլորը քեզի ջրի ձայնի պես է գալիս։

«Երևի սպասում ես, որ Լևոնս մեծանա ու գա քեզի տուն բերի, բայց այդ բանը դժվար թե տեսնես։ Խեղճ երեխաս որբի նման անհայր մեծացավ, և երբ դրացիների զավակները վայելում են իրենց հայրերու գուրգուրանքը, նա զմայլում է, սիրտը լցված վազում է տուն, լացակումած կամ մամի գիրկն ընկնում կամ իմ և լեզուն բռնված մի բառ չի կարողանում խոսել։ Դու այդ մարդը չէիր, Առաքել, քեզ ի՞նչ եղավ. ինչպե՞ս քար ու ապառաժ դարձավ քու սիրտը։ Քեզ թուղթ ու գիր արի՞ն, թալիսմով կապեցի՞ն, սերդ գրավեցի՞ն… Եթե ինձ չես խղճա՛, գոնե զավակիդ խղճա, այս անմեղ երեխային, որը հայրական գգվանքի կարոտ է քաշում, որը փողոցում որբի կերպարանքով է թափառում…

«Բայց ես ու՞մն եմ գրում այս տողերը, զուր չէ՞, որ մաշում եմ սիրտս, հոգիս, աչքերս և ինձ ուտում, քրքրում։ Ի՞նչ ազդեցություն ունեցան իմ այնքան գրերս, որ սրանով կարողանամ քեզ գութ ներշնչել և դեպի հայրենիք քաշել։ Միևնույն բանն է, ինչ որ գրեմ, ես հավատացած եմ, որ պիտի գցես նույնպես առաջդ վառված խոհանոցի օջախը, գուցե առանց