Էջ:Collected works of Atrpet.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ շահվիմ։ Ես առևտուրից հասկացողություն չունիմ, ձեզ վրա հույս դրած եկել եմ, դու իմ տերս ես, արա ՛, ինչպես կամենում ես…

— Լա՛վ, դու նոր պիտի սկսես առևտուր։ Այնպես ապրանք առնենք, որ քիչ շահի, բայց գետին չմնա, հաճախորդը միշտ քու ետևից ման գա։ Կտավ և չիթ առ։ Թե ուրիշ բան էլ կուզես առնել, քի՛ չ առ։

— Ղո՛ւ գիտես,— ասաց Առաքելը և լռեց։ Քիչ Հետո ասաց Պողոս աղան•

— Ուզում ես, գնանք, քիչ վաճառանոցները ման գանք, տեսնենք, գուցե մի պատեհ դեպքի հանդիպինք։

— Գնանք, եթե կբարեհաճիք,— ասաց Առաքելը, և կեսօրից մի ժամ առաջ մտան վաճառանոցները, մինչև իրիկուն ման եկան։ Պողոս աղան ամեն տեղ ծանոթացնում էր յուր հայրենակից նոր բազիրգյանին վաճառականների հետ և ամեն միջոց գործ էր դնում, որ այնպես արժան գնե ապրանքը, որ ժամանակին հայրենակիցը միշտ գոհունակությամբ հիշե յուր սկսնակը և միշտ հրճվանքով մտաբերե այդ օրերը։

Աշուն էր, հոկտեմբերի սկզբներում, ապրանքների մեծ պահանջ կար, և վաճառականները երկու-երեք տոկոս վրադիրով էին ծախում։ Պողոս աղան ամեն ջանք գործ էր դնում, որ յուր նախորդ պարտիայով գնած ապրանքներից մի բան պա¬ կասով գներ, որ արդանուչում հաշվեցուցակները համեմատության դնելիս կասկածանքի չենթարկվի Առաքելը, բայց չէր հաջողվում, նազով էին ծախումն վաճառականները:

Իրիկնադեմին նրանք մտան Գալֆայան Տիրան բեյի վաճառանոցը: Ապրանքի տեսակները լավ զննելուց և բավարար գտնելուց Հետո սկսեցին սակարկել։ Այդտեղ Համեմատաբար մատչելի էին գները, այնպես որ վճռեցին առևտուրը Գալֆայանի վաճառանոցում կատարել։ Պողոս աղան Առաքելի հետ մտավ Տիրան բեյի գրասենյակը և իրար հետ սովորական հարց ու բարևները անելուց հետո ասաց.

— Բե՜յ, հայրենակիցս նոր է սկսում առևտուր, այնպես որ այս առաջի քայլում սրան ամեն տեսակ զիջումներ