ապրանքները ջոկելու։ Քայց արդեն մութն ընկավ, չկարողացավ ընտրած ապրանքները հակ կապել տալով, դուրս հանել մթերանոցից։ Ցուցակ, ամեն բան պատրաստվեց, բայց քանի որ մշակները չկարողացան հակերը կապել, թողին մթերանոցում՝ հետևյալ առավոտ տանելու մտքով։ Առաքելը այդ հաջող առևտրից ավելի ուրախացած և տուն վերադառնալու, սիրելիներին տեսնելու բերկրալի մտքով բորբոքված, այդ գիշեր Պողոս աղայի սենյակում անվերջ երագներով լուսացրեց։ Արշալույսին վեր կացավ Առաքելը, լվացվեց ու պարաստվեց գործի գնալու։ Կ. Պոլսում ապրած յոթ տարին այնքան երկար չէր թվացել իրեն, որքան այդ մի գիշերը։ Մտածում էր այդ օրն իսկ մի քանի բան ևս առնել ու շոգենավ մտնելով, երեկոյան դեմ ճանապարհ ընկնել դեպի Բաթում։
Կեսգիշերին, Կ. Պոլսի վաճառականական ատյանից պաշտոնյաներ գալով, Տիրան բեյ Գալֆայանի վաճառատունը, մթերանոցը և բոլոր ապրանքները կնքեցին, չթողնելով Առաքելի գնած ապրանքն անգամ հակերի վերածելու և դուրս հանելու մթերանոցից։ Առավոտ վաղ, երբ Առաքելը անհամբերությամբ շոգենավի ապրանքներ հանձնող մակլերի հետ գնաց Գալֆայանի վաճառատունը և դռները կնքված գտավ, մնացին շվարած։ Մշակները իսկույն նրանց շրջապատեցին, հայտնեցին, որ Տիրան բեյը սնանկացել էր և դատաստանական պաշտոնակալները չէին թույլ տվել, որ նրա հակերը կապեն, դուրս հանեն մթերանոցից։ Այս լուրը Առաքելին բոլորովին մոլորեցրեց, և նա խելագարի նման դիմեց Զիլիֆթար խան՝ հայրենակցի մոտ։ Երբ մի քանի կիսակտոր խոսքերով պատմեց հանգամանքները, Պողոս աղան ասաց նրան քաջալերելով.
— Քեզ ի՞նչ, դու ինչի՛՝ ես վրդովվում։ Խո քու ապրանքդ կուլ տալու չէ՞ Տիրան բեյը կամ մի ուրիշը։ Այսօր կամ շատ–շատ վաղը քու ապրանքը քեզ կհանձնեն։